Մեր առաքելությունը անվճար համաշխարհային որակի կրթություն ապահովելն է ամենքին և ամենուրեք
Անհատականացված հոդվածներ բոլոր տարիքային խմբերի համար
«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։ Մենք ուսումնասիրում ենք մաթեմատիկա, գիտություն, համակարգչային ծրագրավորում, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և ավելին։ Մաթեմատիկայի բաժնում տրամադրում ենք տարրական մաթեմատիկայից մինչև մաթանալիզի նյութեր՝ օգտագործելով արդի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարողանում ենք գտնել սովորողի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք համագործակցում ենք այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են NASA-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։








Անվճար գործիքներ ծնողների և ուսուցիչների համար
Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի «Քան» ակադեմիան ուղղորդի ուսուցիչներին՝ լավագույնս հասկանալ երեխաների և սովորողների հնարավորությունները և օգնել նրանց։ Հասկանա՝ արդյոք երեխան ջանքեր է գործադրում սովորելու համար կամ գուցե բոլորից առաջ է անցել։ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ վահանակը տրամադրում է դասընթացի ամփոփագիրը ինչպես ամբողջական, այնպես էլ սովորողների անձնական էջերով։










Դու միանում ես աշխարհի դասարանին
Միլիոնավոր աշակերտներ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուրն իր յուրահատուկ պատմությամբ, ամեն օր սովորում է «Քան» ակադեմիայի հետ։ Մեր նյութերը թարգմանվել են ավելի քան 36 լեզուներով, այդ թվում` իսպաներեն, ֆրանսերեն և պորտուգալերեն։
Հենց նոր գտա Ձեր կայքը։ Ես 72 տարեկան եմ և հիմա շարունակում եմ սովորել այն, ինչը ժամանակին բաց եմ թողել։ Շատ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար։
BarbaraՇնորհակալություն Ձեր անսպառ ոգեշնչման համար։ Ես տարրական դպրոցի ուսուցչուհի եմ Անգլիայի հյուսիսում, և երբ ավանդական կրթական համակարգը չի արդարացնում իրեն, բավական է այցելեմ «Քան» ակադեմիայի կայք, և հավատս կրթության ապագայի հանդեպ վերականգնվում է։
KimberlyDear Khan Academy, I greatly appreciate your videos! Not only did I pass Calculus last year with a 96%, but I also discovered my love for the subject - something I had never experienced before truly understanding the mathematical content and the uses of it.
Matt
Բացառիկ թիմն իր համեստ պատմությամբ
Ամեն ինչ սկսվեց իր զարմիկին դասավանդող մարդուց, ով հետագայում ստեղծեց մի մեծ կազմակերպություն։ Մեր թիմն ունի կարևոր առաքելություն. ապահովել համաշխարհային որակի անվճար կրթություն ամենուր և բոլորի համար։ Մեր թիմում կան ծրագրավորողներ, ուսուցիչներ, դիզայներներ, ստրատեգներ, գիտնականներ, նյութի մասնագետներ, ովքեր համառորեն հավատում են, որ աշխարհին կարող են ոգեշնչել կրթությամբ։ Մի խումբ հրաշալի մարդիկ կարող են մեծ փոփոխություն կատարել։
Յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան սովորել։ Միանգամայն անվճար։
Կրթությունը մարդու իրավունքն է: Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, քանի որ հավատում ենք անվճար, համաշխարհային մակարդակի կրթությանը ամենքի համար, ցանկացած վայրում: Գովազդի կամ բաժանորդագրությունների փոխարեն մեզ աջակցում են քեզ նման մարդկանց անհատական ներդրումները: Խնդրում ենք միանալ մեզ այսօր: