Խանի ակադեմիայի՝ Մատչելիության մասին հայտարարություն
Վերջին թարմացումը՝ 6 դեկտեմբերի 2024 թ.
Խանի ակադեմիայի մատչելիությունը մեր՝ բոլորին և ամենուր անվճար, համաշխարհային մակարդակի կրթություն տրամադրման մեր առաքելության ուղիղ շարունակությունն է: Մենք ձգտում ենք մեր պրոդուկտները հասանելի դարձնել կարողությունների լայն սպեկտրով սովորողներին:
Մատչելիության իրագործում
Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ բարձրացնելու մեր թվային նյութերի և պրոդուկտների հասանելիությունը՝ համագործակցելով արտաքին գործընկերոջ հետ և մարտավարական միջոցներ ներդնելով՝ մեր բոլոր գործընթացներում և ընթացակարգերում մատչելիությունը ներառելու: Որպես այս աշխատանքի գծով պարտավորություն՝ մենք ընդունել ենք Վեբ-կոնտենտի մատչելիության 2.1 ուղեցույցի (WCAG) AA մակարդակը՝ որպես հիմնագիծ, որը մեզ կառաջնորդի մատչելիության վերաբերյալ նյութերի տրամադրման մեր մշակման մեջ: Մենք ակտիվորեն մատչելիության ներառման ուղիներ ենք փնտրում և ձգտում ենք շարունակական բարելավման: Ահա ընթացիկ միջոցառումներից մի քանիսը.
- Համագործակցություն մատչելիության գծով փորձագետների հետ՝ ռազմավարության, մոտեցումների և շարունակական բարելավման վերաբերյալ
- Մեր թվային նյութերի մատչելիության կարևոր ուղղումներին առաջնահերթություն տալ
- Մուտքի պրակտիկաների ներդրում մեր գործընթացներում՝ վերլուծության, գործիքների և ուսուցման միջոցով
Ստացեք օգտատերերի կարծիքը
Մենք ողջունում ենք Խանի ակադեմիայի հասանելիության վերաբերյալ կարծիքները: Պարզ ասած՝ առանց դրանց մեր ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե մատչելիության խոչընդոտների հանդիպեք կամ եթե մեր հարթակի հասանելիությունը բարելավելու վերաբերյալ առաջարկներ ունեք:
- Կայքէջ՝ Ուղարկել կարծիք
- Էլ. փոստ՝ accessibility@khanacademy.org