If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ սովորել հետո

Շնորհավորում ենք կայքէջերը JavaScript-ով ձևափոխել սովորելու կապակցությամբ:

Նոր HTML հատկությունների օգտագործումը

Բրաուզերին բավականաչափ շատ ֆունկցիոնալություն ավելացավ՝ որպես "HTML5" մասնիկի մաս, սակայն մենք չսովորեցինք դրանց մեծամասնության մասին այս դասընթացում։ Օրինակ՝ կարող ես աչքի տակով նայել այս սլայդերը multimedia, storage, և graphics-ում կամ պարզապես համացանցում փնտրես այն ֆունկցիոնալության տեսակի մասին, որով հետաքրքված ես, և պարզես՝ արդյոք այն առկա է, թե ոչ։

Տվյալների ներմուծումը դեպի էջ

Շատ կայքէջեր թույլ են տալիս օգտատերերին կապ ունենալ դինամիկ տվյալների հետ, օրինակ՝ տվյալների բազայից կամ ծառայությունից։ Եթե քո կայքէջը քո սերվերում է տեղակայված, կարող ես ներմուծել այն այսպես՝ AJAX։ Եթե ուզում ես տվյալները ներմուծել արտաքին սերվերից, և այդ սերվերը այդ տվյալները հասանելի է դարձնում նաև այլ օգտատերերի համար, կարող ես օգտագործել այն այսպես՝ նրանց API կամ JSONP:
Օրինակ՝ «Քան» ակադեմիան ունի API explorer, որը թույլ է տալիս ուսումնասիրել այն տվյալները, որոնք կարող ես ներմուծել քո սերվերում, և ահա այստեղ կարող ես գտնել webpage on KA-ը, որն օգտագործում է այդ API-ն։
Ուշադրություն դարձրու, որ մեր կայքէջերի տիրույթը միայն թույլ է տալիս տվյալներ ներմուծել certain servers-ից, և այդ սերվերներին պետք է կանչես SSL-ի միջոցով (https://): Ստուգիր ծրագրավորման վահանակը և պարզիր, թե տվյալների ներմուծումը չես կատարում արդյոք ոչ թույլատրելի սերվերից։

Տեղյակ լինել նորություններին

Բրաուզերները հաճախ թողարկում են բարելավումներ, և վեբ զարգացման համայնքն ակտիվ է դրանում։ Նորությունների մասին տեղյակ լինելու նախընտրելի տարբերակներից մեկը HTML5 weekly և JavaScript weekly լրագրերին բաժանորդագրվելն է, որոնց մեջ ընդգրկված են հղումներ դեպի ուսուցողական և ցուցադրականեր նյութեր։ Եվ իհարկե, երբ որևէ նոր բան ես սովորում, փորձարկիր այն, որպեսզի ամբողջովին հասկանաս՝ ինչպես է այն աշխատում։
Պարապիր, պարապիր, պարապիր

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: