Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

DOM-ի պատահույթների տեսակներ

Բրաուզերն առաջացնում է բազմաթիվ պատահույթներ։ Ամբողջական ցուցակն առկա է MDN-ում, սակայն ներկայացնում ենք առավել շատ հանդիպող տեսակների և պատահույթների անունները՝
  • Մկնիկի պատահույթներ (MouseEvent): մկնիկը ներքև, մկնիկը վերև, սեղմել, սեղմել մկնիկը երկու անգամ, մկնիկը շարժել, մկնիկի անիվ, մկնիկը դուրս, բովանդակության ցանկ/ mousedown, mouseup, click, dblclick, mousemove, mouseover, mousewheel, mouseout, contextmenu
  • Հպման պատահույթներ (TouchEvent): Հպման սկսում, հպման շարժում, հպման ավարտ, հպման չեղարկում/ touchstart, touchmove, touchend, touchcancel
  • Ստեղնաշարի պատահույթներ (KeyboardEvent): Ստեղնը ներքև, ստեղնը սեղմել, ստեղնը վերև/ keydown, keypress, keyup
  • ձևի պատահույթներ: focus, blur, change, submit
  • պատուհանի պատահույթներ: մկնիկով իջնել ներքև, վերաչափագրել, hash-ի փոփոխում, բեռնել, բեռնաթափել/ scroll, resize, hashchange, load, unload
Միգուցե մտորում ես, թե երբ օգտագործես հպման պատահույթները, և երբ՝ մկնիկի պատահույթները, քանի որ երկուսն էլ նման են։
Հպման պատահույթներն առաջանում են միայն սենսորային սարքերում, ինչպես, օրինակ՝ սմարթֆոններում և սենսորային էկրաններով նոթբուքերում։ Մկնիկի պատահույթները, ինչպես, օրինակ՝ սեղմել/ click և մկնիկի շարժում/ mousemove առաջանում են մեծ մասամբ բոլոր բրաուզերներում և սարքերում։ Այնուամենայնիվ, սմարթֆոնների գերակշիռ մասում mouseover պատահույթը չի առաջանում, քանի որ հեռախոսը չի կարողանում հայտնաբերել սենսորային տարբերակով էկրանի վրայով սահող մատ։ Հենց այդ իսկ պատճառով որոշ սմարթֆոններ սկսել են արտադրել սենսորային տարբերակներ, որպեսզի ապագայում առավել շատ սմարթֆոններ հայտնաբերեն mouseover-ը։
Շատ դեպքերում կցանկանաս ավելին իմանալ մկնիկի պատահույթների մասին, քան՝ հպման, քանի որ մկնիկինը համարվում է ամենատարածվածը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: