If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

DOM-ի պատահույթներ. ամփոփում

Պատահույթ լսողի ստեղծում

Համոզվելու համար, որ բրաուզերը կոնկրետ ֆունկցիա է կանչում, երբ էլեմենտում պատահույթ է տեղի ունենում, դու պետք է օգտագործես document.addEventListener։
var buttonEl = document.getElementById("clicker");
var onButtonClick = function() {
    console.log("Oh golly gosh, you clicked me");
};
buttonEl.addEventListener("click", onButtonClick);
Կարող ես տարբեր վավեր տողեր անցկացնել, ինչպես առաջին արգումենտում՝ նայիր պատահույթի տեսակները հոդվածը։
Եթե ցանկանում ես կատարված պատահույթի մասին ինֆորմացիա ստանալ, կարող ես դիտարկել այն պատահույթի օբյեկտին, որը բրաուզերը փոխանցում է քո հետ կանչելու ֆունկցիային։
var faceEl = document.getElementById("face");
var onFaceClick = function(e) {
    console.log("You clicked " + e.clientX + " , " + e.clientY);
};
faceEl.addEventListener("click", onFaceClick);
Շատ հատկություններ կան պատահույթի օբյեկտում. կարող ես տեսնել ամբողջական ցուցակը։
Եթե չափից շատ ես օգտագործում սեղմման վարքը հղման վրա կամ ներկայացնում ես վարքը ձևի վրա, կարող ես կանչել event.preventDefault(), որպեսզի կանխես բրաուզերի ստանդարտ պահելաձևը:

Պատահույթ լսողի հեռացում

Եթե քեզ այլևս հարկավոր չէ հստակ պատահույթ լսող, կարող ես հեռացնել այն՝ օգտագործելով removeEventListener:
var faceEl = document.getElementById("face");
var onFaceClick = function(e) {
    console.log("You clicked " + e.clientX + " , " + e.clientY);
};
faceEl.addEventListener("click", onFaceClick);
// later...
faceEl.removeEventListener("click", onFaceClick);

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: