If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

JavaScript-ի գրադարանների աշխարհը

Կան հազարավոր JavaScript գրադարաններ, որ կարող ես ներմուծել քո կայքէջ, ինչպես նաև քո կայքէջն էլ ունի տարբեր ասպեկտներ, որոնք կարող են օգնել քեզ հետևյալում՝
  • DOM պարզեցում
  • DOM պատահույթներ
  • AJAX / Տվյալի որոնում
  • Ազդեցությունները & անիմացիան
  • HTML կաղապարում
  • Էջի դասավորություն
  • UI վիջեթներ
  • Գրաֆիկներ & աղյուսակներ
  • Տվյալի մոդելավորում
  • Երթուղիներ & նավիգացիա
  • Հասանելիություն
  • Տարբեր-բրաուզերների աջակցություն
  • Բջջային աջակցություն
Ահա մեկ այլ տարբերակ. կայքէջը ստեղծված է օգտատիրոջ ինտերֆեյսից (HTML & CSS), ինտերակտիվությունից (JS + DOM), և տվյալներից (որը հաճախ ներմուծում ենք JavaScript-ի միջոցով)։ Կարող ես ստեղծել քո տվյալների վրա հիմնված ինտերակտիվ UI-ն՝ առանց գրադարանի առկայության, կամ կարող ես ներմուծել տարբեր գրադարաններ, որպեսզի օգնեն քեզ տարբեր հատվածներում։ Գրադարանների մի մասը կիրականացնեն բազմաթիվ ֆունկցիաներ, մի մասը՝ միայն մեկը։
Դիագրամը ցույց է տալիս զանազան տարբերակներ վեբ ծրագիրը UI-ի, ինտերակտիվության և տվյալների տրոհելու համար։
Վեբ զարգացման ամենաբարդ հատվածներից մեկը որոշելն է, թե որ գրադարանները կարելի է օգտագործել, որովհետև հաճախ կգրես կոդեր, որ կկառուցվեն գրադարանների վերևի հատվածներում և բարդ կլինի փոխել ընտրած տարբերակըմ։ հետագայում Այնուամենայնիվ, պատասխան այս չկա որևէ հստակ հարցին։ Տեղյակ եղիր առկա տարբերակների մասին և կատարիր ամենաօպտիմալ որոշումը։

Վեբ շրջանակներ

Կան մի քանի գրադարաններ, որոնք ամեն ինչ կատարում են «ամբողջությամբ»՝ տվյալների որոնումից մինչև DOM պարզեցումներ և UI վիջեթներ։ Հիմնականում, եթե օգտագործում ես այս շրջանակներից որևէ մեկը, այդ դեպքում պետք է քո էջ ներմուծես բազմաթիվ JavaScript-եր։ Համոզվիր, որ քեզ իսկապես անհրաժեշտ են շրջանակների առաջարկած գլխավոր ֆունկցիաները։ Որոշ ծրագրավորողների համար այդ շրջանակները կատարում են չափազանց շատ , և դրանք ավելի նպատակահարմար են գտնում օգտագործել ավելի փոքր գրադարաններ ավելի նպատակաուղղված/կենտրոնացած խնդիրների համար:

CSS շրջանակներ

CSS գրադարանը CSS ոճի կանոնների և փաստաթղթավորման հավաքածու է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի HTML թեգեր և խմբեր օգտագործենք։ Կան բազմաթիվ հայտնի CSS գրադարաններ, որոնք գեղեցիկ ոճով կայքէջի ստեղծումն ավելի են հեշտացնում։ Հաճախ վերջիններս ներառում են ոչ պարտադիր JavaScript վիջեթներ, սակայն ծրագրավորողները հիմնականում նախընտրում են օգտագործել JavaScript գրադարաններ՝ CSS գրադարանով։

JavaScript բրաուզեր գրադարաններ

Կան գրադարաններ, որոնք ավելի հեշտ են դարձնում բրաուզերի ֆունկցիոնալության օգտագործումը, ինչպես օրինակ, DOM, API, պատուհանի մեթոդները՝ այն թեմաները, որոնք քննարկել ենք այս դասընթացում։ Հաճախ հնարավոր է լինում իրականացնել նույն բանը քիչ կոդով և նրանք հոգ են տանում խաչաձև բրաուզերի խնդիրների մասին։

JavaScript հավելվածի տեսքի գրադարանները

Այս գրադարանները կօգնեն քեզ քո վեբ հավելվածների շրջանակրում, մինչ նրանք մեծանում են։ Այժմ հնարավոր է, որ քո կոդը կառավարելի լինի մի քանի հարյուր կոդերի տողերով, սակայն հենց հասնես հազարավոր կոդերի տողերին, քո կոդը միգուցե վերածվի "spaghetti code"-ի, որն անկառավարելի խառնաշփոթ կառաջացնի։ Այս գրադարանները կօգնեն քեզ առանձնացնել քո "model"-ը (տվյալը) "view" դիտումից (ցուցադրումից), և հաճախ օգտագործել օբյեկտային կողմնորոշվածություն ունեցող ծրագրավորում՝ քո կոդը կազմակերպելու համար։

Մինի գրադարաններ և միկրո գրադարաններ

Կարող ես նաև օգտագործել փոքր գրադարաններ, որոնք ծրագրավորողները գրել են հստակ առաջադրանքի համար: Երբ դրանք չափից դուրս փոքր են, անվանվում են "microlibraries"՝ միկրո գրադարաններ։ Ահա դիլետանտություն՝
Ավելին կարող ես գտնել microjs.com-ում կամ պարզապես որոնել համացանցում այսպես՝ "javascript library [functionality]" [ֆունկցիոնալություն] և փնտրել քեզ հարմար ֆունկցիոնալությունը։
Փորձե՞լ ես JavaScript գրադարանը քո կայքէջերում այստեղ՝ «Քան» ակադեմիայում։ Կիսվիր մեզ հետ ստորև տեղադրված մեկնաբանություններում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: