If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ է JavaScript-ի գրադարանը

Կան միլիոնավոր կայքէջեր, և դրանցից շատերը ինտերակտիվ են ինչ-որ մի կերպ, իրականում՝ նրանցից շատերը ինտերակտիվ են նույն կերպ։ Քանի՞ կայք ես նկատել, որ օգտագործում է սլայդերով ներկայացման տարբերակ։ Ես տեսել եմ հարյուրավոր այդպիսի կայքեր։
Օրինակ՝ այստեղ կցված է մի այդպիսի օրինակ National Geographic-ից։
Սլայդերի ներկայացման էկրանահան National Geographic-ից։
Ահա մեկ ուրիշ օրինակ BBC-ից։
Սլայդերի ցուցադրումից էկրանահան BBC-ից
Մեկ այլ օրինակ՝ The Onion-ից։
Սլայդերի ցուցադրումից էկրանահան The Onion-ից
Հնարավոր է՝ այս վեբ ծրագրավորողներից յուրաքանչյուրը գրել է իր սեփական JavaScript կոդը սլայդերով ներկայացում ստեղծելու համար, սակայն նրանցից շատերը, ամենայն հավանականությամբ, վերաօգտագործել են նույն կոդը։ Որպես ծրագրավորողներ՝ մենք պետք է վերաօգտագործենք առկա կոդերը, երբ հնարավոր լինի, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք կոդ գրելու վրա, այն դեպքում, երբ մեկ այլ ծրագրավորող արդեն ստեղծել է այն։
JavaScript-ում մենք դա անում եք՝ օգտագործելով library։ Գրադարանը (library) JavaScript նիշք է, որ պարունակում է մի շարք ֆունկցիաներ, որոնք որոշ օգտակար առաջադրանքներ են կատարում քո կայքէջի համար։
Ինչպե՞ս ենք իմանում, թե ինչ ֆունկցիաներ կարող ենք օգտագործել։ Կարող ենք նայել JavaScript-ի նիշքը, եթե այն կարճ է կամ ավելի լավը, կարող ենք դիտել փաստաթղթավորումը։ Գրադարանների մեծամասնությունն ունի փաստաթղթավորում ֆունկցիաների կամ իրական աշխարհի օրինակով օրինակների ցուցակով։
Օրինակ՝ այստեղ կարող ես գտնել documentation for Galleria-ից հատված, որը հայտնի JavaScript գրադարան է սլայդների ներկայացում ստեղծելու համար։
Փաստաթղթավորման էկրանահան Galleria-ի համար
Երբ ծրագրավորողը ստեղծում է JavaScript գրադարան և լուսաբանում է այն, նա իրականում հստակ որոշում է կայացնում կիսվել իր ստեղծած գրադարանով աշխարհի հետ, ինչն էլ հաճախ նշանակում է, որ նա ջանքեր չի խնայում լավ փաստաթղթավորում և օրինակներ ստեղծելու համար։ Միգուցե օրերից մի օր դու էլ կորոշես ստեղծել որոշ ֆունցկիոնալության գրադարան, որը շատ օգտակար կլինի աշխարհի հետ կիսելու համար։
Բայց նախ՝ ինչպե՞ս ես իրականում օգտվում գրադարաններից: Ես ցույց կտամ դա հիմա։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: