If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Որտեղ են հոսթ արվում JavaScript-ի գրադարանները

Երբ JavaScript գրադարանի սլայդերի ներկայացումը ներառեցինք մեր կայքէջում նախորդ հուշումների տեսանյութի ընթացքում, օգտվեցինք հետևյալ հղումից՝ URL: https://cdn.rawgit.com/pamelafox/a8b77c43f56da1753348/raw/slideshow.js
Այդ հղումը/ URL-ը "absolute" է, որը նշանակում է, որ այն ներառում է պրոտոկոլը և տիրույթը։ Երբ ներառում ենք JavaScript գրադարաններ «Քան» ակադեմիայի տիրույթում, պետք է օգտագործենք absolute/բացարձակ հղում, որպեսզի տիրույթը տեղյակ լինի գրադարան տանող ամբողջական ուղու մասին։
Եթե աշխատում ես կայքէջում քո իսկ համակարգչով և բոլոր փաստաթղթերը ներբեռնված են, կարող ես օգտագործել "relative" URL։ Եթե այն lib անվամբ փաստաթղթում է, կարող ես օգտագործել slideshow.js կամ lib/slideshow.js-ն։ Երբ աշխատում ես տեղական մակարդակում, համոզվիր, որ բրաուզերի ցանցի պանելը բաց է, որպեսզի այն հեշտորեն գտնի բոլոր տեղական ռեսուրսները, ինչպես օրինակ՝ JS ֆայլերը և CSS ֆայլերը: Եթե ​​բրաուզերը չի կարողացել գտնել ռեսուրս, կտեսնես 404 էկրանին և կարող ես վրիպազերծել URL- ի և ֆայլի գտնվելու վայրը:
Այժմ վերադարձ դեպի այս URL-ին՝ : https://cdn.rawgit.com/pamelafox/a8b77c43f56da1753348/raw/slideshow.js
Պրոտոկոլը https է, որը նշանակում է, որ այն անվտանգ URL է։ «Քան» ակադեմիա կայքէջերում թույլատրվում է ներմուծել անվտանգ ռեսուրսներ, քանի որ դա լավագույն պրակտիկան է վեբ զարգացման ոլորտում։ Ոչ բոլոր սերվերներն ունեն միացված SSL և հաճախ նախագծերում ստիպված ենք լինում սկսել URL-երը http-ով։
Սերվերը cdn.rawgit.com է և դա "CDN"-ի օրինակ է՝ "content delivery network" (բովանդակության փոխանցման ցանց)։ CDN -երը օպտիմալացված են հաստատուն նիշքեր սպասարկելու համար, ինչպես, օրինակ՝ JavaScript գրադարանները և դրանց արագ սպասարկումը։ Կան շատ քիչ մեծ մասշտաբի CDN-եր, որ հոսթ են անում/ցուցադրում մի քանի JavaScript գրադարաններ (օրինակ՝ Google-ի CDN-ն և cdnjs), և կան մի քանի գրադարաններ, որոնք ունեն իրենց իսկ CDN-երը։
Երբ ներմուծում ես JavaScript գրադարան CDN-ից քո կայքէջ կամ որևէ այլ ոչ քեզ պատկանող սերվերից, ապա մի վստահիր այդ սերվերին։ Անվտանգ սերվերը կարող է փոխարինել JavaScript գրադարանը այն կոդով, որով գողացել է քո անձնական տվյալը և ուղարկել մեկ այլ տեղ։ Սա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա։
«Քան» ակադեմիայի մեր կայքէջի տիրույթում օգտագործում ենք անվտանգության մեխանիզմ, որը կոչվում է CSP՝ համոզվելու համար, որ կիրառում ենք ռեսուրսներ միայն վստահելի սերվերներից։ bootstrapcdn.com, rawgit.com, googleapis.com, jsdelivr.net և cdnjs.com:
Մեր կայքէջերում անհրաժեշտ է որոշում կայացնել՝ արդյոք սպասարկել JavaScript գրադարանը քո իսկ սերվերից, թե՞ ներառել այն արտաքին CDN-ից։ Մեծամասամբ մեծ մասշտաբի կայքերը հոսթ են անում/ցուցադրում գրադարաններ իրենց իսկ սերվերներում, որովհետև այդ կերպ նրանք ավելի շատ վերահսկում են ունենում և օպտիմալացում կատարում, ինչպես, օրինակ՝ միավորում տարբեր գրադարաններ մեկ JavaScript ֆայլում՝ ավելի լավ բեռնման համար։ Դա, իհարկե, քո որոշումն է, թե ինչպես վարվես, այնուամենայնիվ, հիշիր այն ամենը, ինչ ներկայացրինք այստեղ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: