Հիմնական նյութ
Ծրագրավորում
Դասընթաց․ (Ծրագրավորում) > Բաժին 2
Դաս 2: CSS․ ներածություն- CSS-ի հիմունքները
- Ընտրություն՝ ըստ թեգի անվան․ թռուցիկ ակնարկ
- Մարտահրավեր․ գունավոր արարած
- CSS. ընտրություն՝ ըստ ID-ի
- Մարտահրավեր. եղանակից կախված ID-ներ
- CSS. ընտրություն՝ ըստ դասերի
- Մարտահրավեր․ խնձորների և բանանների դասեր
- Պարզ CSS ընտրիչների կիրառում
- Նախագիծ։ Ճանապարհորդության կայքէջ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ընտրություն՝ ըստ թեգի անվան․ թռուցիկ ակնարկ
Քիչ առաջ սովորեցիր, որ հնարավոր է կայքէջի տարրերը ընտրել CSS կանոնների միջոցով՝ դրանք ձևավորելու համար։
CSS-ի կանոնում ընտրիչների միջոցով որոշակիացնում ենք, թե որ HTML տարրն է անհրաժեշտ ձևավորել։ Ընտրիչների բազմաթիվ տեսակներ կան, սակայն այստեղ կդիտարկենք միայն այն տեսակը, որի մասին խոսեցինք հուշումների տեսանյութում. տարրի ընտրիչը։
Տարրի ընտրիչը HTML տարրերը տարբերակում է իրենց թեգերի անուններով։ Ցանկացած HTML տարր՝
<h1>
, <p>
, <li>
, <body>
կամ ուրիշ, հնարավոր է ընտրել CSS-ով՝ օգտագործելով թեգի անունն առանց անկյունային փակագծերի (<
և >
)։ Օրինակ՝ կարող ես ընտրել կայքէջի բոլոր <p>
թեգերը՝ p
տարրի ընտրիչն օգտագործելով։ Ահա CSS-ի կանոն, որը փոխում է կայքէջի յուրաքանչյուր պարբերության գույնը։p {
color: rgb(255, 0, 0);
}
Արի տեսնենք՝ ամեն ինչ պարզ էր, թե ոչ։ Այս կանոններից ո՞րը կընտրեր էջի բոլոր
<h2>
տարրերը։Հաջորդ մարտահրավերում տարբեր թեգերի անուններ օգտագործող տարբեր տարրերի ընտրիչներ փորձարկելու հնարավորություն կունենաս։ Այդ ընթացքում ուշադրություն դարձրու այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում էջի վրա CSS կանոնի պատճառով. որ տարրերն են գույնը փոխում, որոնք՝ ոչ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
- ի՞նչքան ժամանակ է հարկավոր սերտելու համար html և css որպեսզի արդեն առաջին մակարակով լավ տիրապետես ու անցնես կոնկրետ լեզվի օրինակ js-ի սովորելուն։(3 ձայն)