Հիմնական նյութ
Ծրագրավորում
Դասընթաց․ (Ծրագրավորում) > Բաժին 7
Դաս 5: DOM-ի պատահույթներ jQuery-ովDOM-ի պատահույթները jQuery-ում. ամփոփում
Պատահույթ լսողի ստեղծում
Կարող ես ավելացնել պատահույթ լսող՝ օգտագործելով
on()
. $("#save-button"/պահել կոճակը).on("click"/սեղմել, ֆունկցիա() {
//հոգ տանել սեղմման պատահույթի մասին
});
Եթե անհրաժեշտ է պատահույթի մասին մանրամասներ մուտք գործել, կարող ես փնտրել դա jQuery պատահույթ օբյեկտում, որը փոխանցվել է հետկանչման ֆունկցիա:
$("#face-pic"/դեմքի նկար).on("click"/սեղմում, function(event) {
var mouseX = event.pageX;
var mouseY = event.pageY;
});
Պատահույթների խթանում
Կարող ես ձեռքով պատահույթ կամ օբյեկտ խթանել քո JavaScript-ից՝ օգտագործելով խթանում
$("#save-button").trigger("click");
Սա հատկապես օգտակար է նոր ֆունկցիոնալությունը ստուգելու համար, կամ երբ որևէ կոդ ես տեղադրում էջի բեռնման ժամանակ, ինչպես նաև ինչ-որ հստակ պատահույթից հետո։
DOM -ի պատրաստ լինելու կարգավիճակի ստուգումը
Համոզվելու համար, որ բրաուզերը չի օգտագործում քո JavaScript կոդը քանի դեռ DOM-ը ամբողջապես բեռնվածև պատրաստ չէ, կարող ես փոխանցել քո կոդը
ready()
-ին։ $(document).ready(function() {
$("h1").text("Y'all ready for this?");
});
Վերջինիս ավելի կարճ տարբերակը քո կոդի փոխանցումն է jQuery ֆունկցիային։
$(function() {
$("h1").text("Y'all ready for this?");
});
Այդ կոդն այնքան էլ հեշտ ընթեռնելի չէ, որքան երկար տարբերակը։ Առաջարկում ենք օգտագործել
ready()
ֆունկցիան։Ուշադիր եղիր, քանի որ եթե քո JavaScript-ը ներառես էջի ներքևում գտնվող
<script>
թեգում, ապա մինչ բրաուզերը գործածի քո JavaScript-ը, քո DOM-ը լիովին պատրաստ կլինի։ Սակայն ավելի վստահ լինելու համար միշտ նախընտրիր ստուգել DOM-ի պատրաստ լինելու կարգավիճակը։ Պատահույթի ավելի շատ տեխնիկաներ
jQuery պատահույթների ավելի երկար ամփոփման և ավելի խորացված զննման համար ընթերցիր jQuery պատահույթի հիմունքները դրանց փաստաթղթավորման մեջ։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։