If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

DOM-ի փոփոխություններ jQuery-ով. ամփոփում

Երբ գտնես տարրերի հավաքածու, որն օգտագործում է jQuery ֆունցկիան, ապա կարող ես տարբեր մեթոդների միջոցով նրանց փոփոխել։
Տեղադրիր նրանց համար ներքին տեքստը՝ text():
$("h1").text("All about cats");-ով (Տես օրինակը)
Նրանց ներքին HTML-ը html():
$("h1").html("I <strong>love</strong> cats");-ով (Տես օրինակը)
Տեղադրիր հատկանիշները attr():
$(".dog-pic").attr("src", "dog.jpg");
$(".google-link").attr("href", "http://www.google.com"); -ով (Տես օրինակը)
Փոխիր CSS ոճերը, այսպես՝ css():
$("h1").css("font-family", "monospace");
$("h1").css({"font-family": "monospace", "color": "red"}); (Տես օրինակը)
Ավելացրու դասակարգման անվանում՝ addClass():
$("h1").addClass("warning");
Փոխանցելով HTML-ի մի տող jQuery ֆունկցիային, կարող ես նաև ստեղծել ամբողջովին նոր տարր ՝
var $p = $("<p>");
Ցանկության դեպքում կարող ես փոխանցել ողջ HTML-ը՝ ներառելով թեգի բովանդակությունները, հատկանիշները և ոճերը։
var $p = $('<p style="color:red;">I love people who love cats.</p>');
Երբ ստեղծես տարր, կարող ես այն փոփոխել վերևում նշված ցանկացած մեթոդով՝
$p.addClass("warning");
Հետո կարող ես կցել այն գոյություն ունեցող տարրի՝ օգտագործելով՝ append():
$("#main-div").append($p); (Տես օրինակը)
Ինչպես նաև այն ներմուծել էջ՝ օգտագործելով՝ prepend() (Տես օրինակը) կամ appendTo() (Տես օրինակը).
Այս մեթոդներից յուրաքանչյուրի մասին ավելին կարող ես ընթերցել jQuery փաստաթղթավորման մեջ՝ վերևում նշված հղման մեթոդների անուններին հետևելով։ Ամբողջ ինֆորմացիան մենք չենք կարող ներառել այստեղ, և քանի որ այն արագորեն փոփոխվում է, պետք է սկսես ընթերցել փաստաթղթավորումը, որպեսզի տեղյակ լինես նորություններից։ Լավ կլինի, որ սկսես ուսումնասիրել հենց այս պահից սկսաց։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: