Հիմնական նյութ
Ծրագրավորում
Դասընթաց․ (Ծրագրավորում) > Բաժին 7
Դաս 6: Ստեղծել հարցաշարեր jQuery-ով- Ինչու ստեղծել հարցաշարեր jQuery-ով
- jQuery-ով ստեղծել ստուգողական
- Մարտահրավեր․ jQuery-ի ստուգողական
- Ստեղծել ավելի շատ հարցաշարեր jQuery-ով
- Մարտահրավեր. պոնչիկի հաշվիչ
- Ստեղծել հարցաշարեր jQuery-ով. ամփոփում
- Նախագիծ․ բառախաղ
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ինչու ստեղծել հարցաշարեր jQuery-ով
Մեր օգտատերերից մուտքագրման արժեքներ ստանալու համար մենք վեբում օգտագործում ենք ֆորմաներ։ Հաճախ մուտքագրման արժեքը պահպանելու համար այն ուղարկում ենք սերվերին, կամ երբեմն բրաուզերում ինչ-որ հետաքրքիր բան ենք անում այդ արժեքով։ jQuery-ն մեզ հաճախ օգնում է գործարկել այդ բլանկը կամ մինչ սերվեր ուղարկելը, կամ էլ ամբողջապես փոխարինելով սերվերի կարիքը։
Կարող ենք jQuery-ն օգտագործել բլանկի վավերացում կատարելու համար, որը կստուգի մուտքագրման արժեքների ճիշտ ձևաչափը, ինչպես, օրինակ՝ հեռախոսի ճիշտ համարը կամ երկարությունը, և հետո կուղարկի այն սերվերին։ Բլանկի վավերացումը կատարվում է [«Քան» ակադեմիայի ](կարգավորումների էջի) շատ քիչ վայրերում՝
Բացի այդ, jQuery-ն կարող ենք օգտագործել բրաուզերի ներսում ստուգողական թեստ կամ խաղ ստեղծելու համար, «Քան» ակադեմիայի վարժությունների նման՝
Այս երկու ձևի օգտագործման համար դու կկիրառես նույն տեխնիկան, և այժմ մենք հենց դա կսկսենք քննարկել։ Եթե նախ ցանկանում ես վերանայել HTML ֆորմաները, ապա աչքի անցկացրու այս սլայդերը։
Նշումներ: Բրաուզերում առկա խնդրի պատճառով «Քան» ակադեմիայի կայքէջի տիրույթում բլանկի գործառույթը/մշակումը չի աշխատի IE 11-ում։ Խնդրում ենք օգտագործել մեկ այլ բրաուզեր, եթե այժմ IE 11-ում եք։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։