If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ստեղծել հարցաշարեր jQuery-ով. ամփոփում

jQuery-ով բլանկ մշակելու համար պետք է լսող պատահույթ ավելացնես բլանկի տարրին 'submit' պատահույթի համար։
    $("form").on("submit", function() {
       // process form
    });
Եթե բլանկն ամբողջությամբ մշակում ես jQuery-ում, ապա պետք է կանչես preventDefault(), որպեսզի կանխես էջը կրկին վերբեռնվելուց։
    $("form").on("submit", function(event) {
       event.preventDefault();
       // process form
    });
Եթե ուզում ես իմանալ, թե օգտատերն ինչ է լրացրել բլանկի մուտքագրման արժեքների մասում, պետք է օգտագործես val():
    var answer = $("#answer").val();
Հետ կանչելու ֆունկցիայի ներսում կարող ես հղում կատարել բլանկի տարրին՝ օգտագործելով this բանալի բառը։ Առավել հաճախ հանդիպող օրինաչափությունը հետևյալն է. կանչել find()-ը բլանկի տարրի վրա, որպեսզի գտնես մուտքագված արժեքները միայն բլանկի տարրի ներսում։
    $("form").on("submit", function() {
      // Պահեստավորել մուտքագրված արժեքը ='age' անվամբ  
       var age = $(this).find('[name=age]').val();
    });

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: