If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ սովորել jQuery-ից հետո

Շնորհավորում ենք jQuery սովորելու կապակցությամբ։ Այժմ դու տեղյակ ես վեբում գտնվող ամենահայտնի JavaScript գրադարանի մասին։ Եվ հիմա ոչ միայն կկարողանաս կոդավորել քո կայքերը jQuery-ով, այլ նաև կկարողանաս ավելի հեշտությամբ հասկանալ այլ վեբերի կոդերը և օգտագործել ցանկացած նոր JavaScript գրադարան։

Ավելի շատ jQuery

Իհարկե, մենք ամբողջությամբ չներառեցինք jQuery-ն այստեղ: Կան ավելի շատ ֆունկցիաներ և ֆունկցիաների տարբերակներ, որոնք չսովորեցինք։ Նայիր փաստաթղթավորումը, որտեղ կգտնես տեղեկություն այն բոլոր ֆունկցիաների մասին, որ օգտագործում ես, իսկ դրանից հետո համոզվիր, որ տեղյակ ես դրանց օգտագործման բոլոր տարբերակներին։
Բացի այդ, կարող ես աչքի անցկացնել հավելյալ հոդվածներ։ Այդ նյութերից շատերը գուցե կրկնություն լինեն այն ամենի մասին, որ սովորել ես այստեղ, սակայն երբեմն միևնույն նյութը տարբեր տեղերում ուսումնասիրելը լավ պրակտիկա է՝

jQuery plugins (jQuery լրացումներ)

jQuery-ն հսկայական գրադարան է, որը հսկայական աշխատանք է կատարում, սակայն ոչ ամեն ինչ։ Բազմաթիվ ծրագրավորողներ հստակ առաջադրանքների կամ UI վիջեթների համար հավելյալ գրադարաններ են ներմուծում: Այս գրադարաններից շատերը մասնավորապես կառուցվել են jQuery-ով, և մենք անվանում ենք դրանք "jQuery plugin"-ներ։ "jQuery plugins"-ներ օգտագործելու համար քո HTML էջում պետք է ունենաս jQuery script թեգը, այնուհետև script գրես՝ թեգը մատնանշելով լրացումների JavaScript նիշքին։ Համոզվիր, որ բեռնում ես jQuery-ն լրացումներից առաջ։ Այդ ամենից հետո քո կոդից կանչիր jQuery plugin ֆունկցիայի անունը։ Կարող ես նայել այս օրինակը:
Խմբագրիչ գտնելու համար կարող ես համացանցում "jQuery plugin [desired-functionality]" փնտրել, օրինակ՝ "jQuery plugin datepicker", կամ որոնես npm-ը jquery plugin packages։ Հաճախ կհանդիպես մի քանի plugin-երի, որոնք կատարում են այն, ինչ նախընտրում ես։ Այդ դեպքում կարող ես օգտվել այս խորհուրդներից, որպեսզի որոշում կայացնես, թե որն օգտագործես։

jQuery-ի սահմաններից դուրս և ավելին

Տարբեր ու բազմաթիվ ուսուցողական գրադարաններ կան, որոնք կօգնեն քեզ ավելի հզոր կայքէջեր ստեղծել, ինչպես, օրինակ՝ տվյալների տեսողականացման գրադարաններ կամ կոդիդ ստեղծման գրադարաններ։ Կարդա մեր գրադարանների ցուցակը, սկսիր փորձարկումները և փնտրիր ավելին։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: