Հիմնական նյութ
Ծրագրավորում
Դասընթաց․ (Ծրագրավորում) > Բաժին 7
Դաս 2: Հասանելիություն DOM-ին jQuery-ով- Գտնել տարրեր jQuery-ով
- Մարտահրավեր․ էջը jQuery-ով բերել միաեղջյուրի տեսքի
- Կայքէջերի վրիպազերծումը զննիչի վահանակում
- Ստանալ տարրերի տեղեկություն jQuery-ով
- Մարտահրավեր․ հայտնի հայտնագործություններ
- Հասանելիություն DOM-ին jQuery-ով. ամփոփում
- Նախագիծ․ DOM-ի հետախույզ
- Պատմական դադար․ ինչպես Ջոնը ստեղծեց jQuery-ն
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Պատմական դադար․ ինչպես Ջոնը ստեղծեց jQuery-ն
2006 թվականին Ջոն Ռեսիգ անունով մի ծրագրավորող աշխատում էր իր սեփական նախագծերի վրա։ Նա շատ հիասթափված էր այն փաստից, թե որքան դժվար էր գրել խաչաձև բրաուզեր JavaScript, և այդ իսկ պատճառով նա որոշեց գրել իր սեփական JavaScript գրադարանը՝ jQuery, լուծելու համար այդ խնդիրը։
2006 թվականի հունվարի 16-ին Ջոն Ռեսիգը ծրագրավորողների մի փոքր խմբին տեղի BarCamp-ում ներկայացրեց իր նոր գրադարանը և գրեց բլոգ դրա մասին։
Ահա ինչպիսի տեսք ուներ jQuery կայԷջը այդ ժամանակներում՝
Շատ ծրագրավորողներ հավանություն էին տալիս jQuery-ի պարզությանն ու հզորությանը, և շուտով Ջոնի գրադարանը մեծ ճանաչում ստացավ։
Մեր օրերում այն վեբում ամենահայտնի JavaScript գրադարանն է և ունի կամավորներից կազմված մի մեծ խումբ։
Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես Ջոնը հայնտաբերեց jQuery-ին և կարողացավ այն դարձնել հաջողակ և հայտնի գրադարան՝ հարյուրավոր նվիրաբերողներով և հազարավոր ծրագրավորողներով։ Դիտիր այս տեսանյութը, որտեղ UMich School of Information -ի պրոֆեսոր Չարլզ Սևերանսը հարցազրույց է անցկացնում Ջոն Ռեսիգի հետ «Քան» ակադեմիայի գրասենյակում.
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։