Հիմնական նյութ
Ծրագրավորում
Դասընթաց․ (Ծրագրավորում) > Բաժին 7
Դաս 2: Հասանելիություն DOM-ին jQuery-ով- Գտնել տարրեր jQuery-ով
- Մարտահրավեր․ էջը jQuery-ով բերել միաեղջյուրի տեսքի
- Կայքէջերի վրիպազերծումը զննիչի վահանակում
- Ստանալ տարրերի տեղեկություն jQuery-ով
- Մարտահրավեր․ հայտնի հայտնագործություններ
- Հասանելիություն DOM-ին jQuery-ով. ամփոփում
- Նախագիծ․ DOM-ի հետախույզ
- Պատմական դադար․ ինչպես Ջոնը ստեղծեց jQuery-ն
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Հասանելիություն DOM-ին jQuery-ով. ամփոփում
jQuery-ով DOM տարրեր փնտրելիս պետք է փոխանցես վավեր CSS ընտրիչ jQuery ֆունկցիայում՝
$( "h1"); // ընտրում է բոլոր h1-երը
$("#heading"); // ընտրում է "heading" id-ով տարրը
$(".warning"); // ընտրում է բոլոր տարրերը "warning" դասակարգման անվամբ
Ուշադիր եղիր, քանի որ jQuery ֆունկցիան կարող է անվանված լինել
$
կամ jQuery
. նրանք նույնն են, ինչպես որ՝jQuery("h1");
jQuery("#heading");
jQuery(".warning");
Շատերը նախընտրում են
$
-ն, քանի որ այն կարճ է։jQuery ֆունկցիան միշտ վերադարձնում է միանման տարրերի jQuery հավաքածուն, նույնիսկ երբ առկա է մեկ կամ ոչ մի միանման տարր։ jQuery ֆունկցիայի մասին ավելին կարող ես ընթերցել jQuery function նրանց փաստաթղթավորման մեջ։
Երբ jQuery-ով գտնես DOM տարրերը, դրանց ներքին բովանդակությունները կարող ես տեղադրել այսպես՝
text()
:
$("#temperature").text("89° Fahrenheit");
(Տեսնել լրիվ օրինակը)text()
մեթոդը կարելի է օգտագործել նաև ներքին բովանդակությունը ստանալու համար՝ դարձնելով այն 0 պարամետր՝var heading = $("#heading").text();
Հաջորդ հոդվածում կսովորենք է՛լ ավելի շատ մեթոդներ ստանալու և դրանց DOM տարրի հատկություններ սահմանելու մասին։
Իրականում բոլոր այս jQuery ֆունկցիաներն օգտագործում են DOM API, որի մասին մենք սովորել ենք HTML/JS դասընթացում։ Օրինակ՝
$
ֆունկցիան օգտագործում է մեթոդներ, ինչպիսիք են՝ getElementById()
և querySelectorAll()
, և attr()
-ն օգտագործում է՝ getAttribute()
մեթոդը։ Երբ օգտագործում ես $
ֆունկցիան, հնարավորություն ես ստանում օգտագործել այս ֆունկցիաները ավելի քիչ կոդ գրելով, բացի այդ, քո կոդն աշխատում է jQuery-ով աշխատող բոլոր բրաուզերներում, ինչը հատկապես կարևոր է, երբ օգտագործում ենք ավելի թարմ DOM API ֆունկցիաները։ Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։