Հիմնական նյութ
Ծրագրավորում
Պատրաստվիր սովորել jQuery
Եթե քեզ տեսնում ենք այստեղ, ուրեմն վստահ ենք, որ պատրաստ ես սովորել jQuery և ուզում ես, որ դա սկսենք հենց հիմա։ Սակայն նախ կցանկանայինք համոզված լինել, որ տիրապետում ես jQuery-ի հետ ճիշտ աշխատելու գիտելիքներին և հմտություններին։
Ահա, թե ինչ հմտությունների և գիտելիքների հետ պետք է ծանոթ լինես։
- HTML/CSS: Դու պետք է տեղյակ լինես, թե ինչպես օգտագործես
<h1>
,<p>
,<img>
,<a>
,<div>
թեգերը և ավելին, ինչպես նաև, տեղյակ լինես՝ ինչպես ստեղծել CSS կանոններ, որոնք ընտրվում են ID-ով և դասակարգմամբ։ Ինչպես նաև պետք է տեղյակ լինես այն կանոնների մասին, որոնք օգտագործում են ժառանգական ընտրիչներ։Կարող ես գրել այս ստուգողականը, որպեսզի տեսնենք, թե որքան լավ ես հիշում այս բոլորը, և կրկնես HTML/CSS-ը, որոնք միգուցե մոռացել ես։ - JavaScript: Դու պետք է կարողանաս փոփոխականներում պահել տվյալներ, ֆունկցիաներում խմբավորել կոդ, ցիկլավորել զանգվածները և տալ օբյեկտներին մեթոդներ։ Կարող ես գրել այս ստուգողականը, որպեսզի տեսնենք, թե որքան լավ ես հիշում այս բոլորը, և կրկնես ցանկացած JavaScript, որոնք միգուցե մոռացել ես։
- JS DOM API: Բրաուզերները բացահայտում են JS DOM API-ն, որպեսզի հնարավորություն տան ծրագրավորողներին կառավարել կայքէջեր JavaScript-ում, և jQuery ֆունկցիաները կանչում են DOM ֆունկցիաները հետնաբեմում ոչ տեսանելի կերպով, ինչպես, օրինակ՝
document.getElementById
: Որոշ ծրագրավորողներ նախընտրում են սովորել jQuery՝ առանց սովորելու DOM API -ն, սակայն միանգամայն խրախուսվում է՝ նախ տեղյակ լինել DOM API-ի մասին։ Ինչպես նաև մենք հղումներ ենք կատարելու վերջիններիս ամբողջ դասընթացի ընթացքում։ Որպես ծրագրավորող, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի երկուսն էլ օգտագործել, և շատ կարևոր է տեղյակ լինել ու հասկանալ, թե ինչպես կարող ես բրաուզերում օգտագործել JavaScript-ը առանց որևէ գրադարանի։ Կարող ես սովորել DOM API-ի մասին մեր HTML/JS դասընթացում և ընթերցել ամփոփված հոդվածները կրկնողության համար։ - JavaScript գրադարաններ: Անհրաժեշտ է իմանալ՝ ինչպես ներմուծել
<script>
թեգ քո կայքէջում, որպեսզի JavaScript գրադարան ներառվի։ Եթե երբևէ չես առնչվել վերջինիս հետ, կարող ես աչքի անցկացնել այս կարճ հոդվածը։
Միգուցե մտածես, որ սա չափազանց շատ է, և իրականում դու ճիշտ ես. սա բավականաչափ մեծ քանակությամբ ինֆորմացիա է։ Սակայն եթե սովորես և կրկնես այս ամբողջը հիմա՝ նախքան jQuery-ի մեջ խորանալը, ապա վստահ եղիր, որ հետագայում չես փոշմանի։ Հենց որ կզգաս, որ պատրաստ ես՝ շարունակիր...
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։