If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կադրից դուրս․ ուսումնասիրիր jQuery-ի հիմնական կոդը

Գուցե կարծում ես, որ jQuery-ն կախարդական տեսք ունի՝ համեմատելով այն ամենի հետ, որ իրականցնում է։ Սակայն դա ոչ թե կախարդություն է, այլ JavaScript-ի ամբողջական տարբերակ, և քանի որ այն բաց աղբյուր է, ցանկացած մեկը կարող է ուսումնասիրել jQuery կոդը և զգալ այդ կախարդանքը։
Կարող ես գտնել աղբյուրը Github-ում կամ հետևել այս երկու էջերին, որոնք հեշտացնում են ուսումնասիրման գործընթացը՝ jQuery source viewer և jQuery deconstructed։
Օրինակ՝ նայիր HTML-ի այս կոդին։ Այն տարբեր ստուգումներ է կատարում, որպեսզի զերծ պահի խնդիրներից ու բարդություններից և վերջում գործածում է կոդի տողը, որն էլ բրաուզերին տեղեկացնում է սահմանել ներքին HTML բովանդակություն.
elem.innerHTML = value;
Գուցե փոքր-ինչ վախենալու լինի jQuery -ի կոդին նայելը, քանի որ այն ներառում է և՛ կատարելագործված JavaScript գրելաձև, և՛ մասնագիտական գիտելիքներ, թե ինչպես են բրաուզերները աշխատում։ Հետաքրքիր կլինի նաև տեսնել բոլոր այն կոդերը, որոնց շնորհիվ ստեղծվում է հսկա և հզոր JavaScript գրադարանը, որն էլ աշխատում է բազմաթիվ բրաուզերներում։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: