If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

jQuery-ի հավաքածուներ և ցիկլում. ամփոփում

jQuery հավաքածուներ

Երբ տարրեր փնտրելու համար օգտագործում ես jQuery, ապա այն վերադարձնում է jQuery հավաքածուի օբյեկտը՝
var $heading = $('h1');
Ընդունված է փոփոխականի անունները $ նշանով սկսելը, որպեսզի երևա, որ պահեստավորել են jQuery հավաքածուի օբյեկտներ։ Այս կերպ հեշտ է լինում տարբերակել դրանք փոփոխականներից, որոնք պահեստավորում են DOM հանգույցներ։
Եթե ուզում ես վերստանալ DOM հանգույցը jQuery օբյեկտից, ապա jQuery-ի հետ կարող ես վարվել՝ ինչպես զանգվածի, և օգտագործես փակագծային նշում՝
var heading = $heading[0];
Եթե ուզում ես DOM հանգույցը դարձնել jQuery օբյեկտ, ապա կարող ես փոխանցել նրան jQuery ֆունկցիա՝
var $heading = $(heading);

Ցիկլեր հավաքածուներում

Եթե ուզում ես հավաքածուից մի քանի տարր վերցնել, ապա կարող ես օգտագործել սովորական for ցիկլ կամ jQuery-ի each()՝
    $("p").each(function(index, element) { 
        $(element).text( $(element).text() + "!!"); 
    });
Երբ կանչում ես each() (յուրաքանչյուր) ֆունկցիան, պետք է նրան տաս նաև հետկանչման ֆունկցիա։ Դրանից հետո jQuery-ն հավաքածոոււմ ներառված յուրաքանչյուր տարրի համար կկանչի այդ ֆունկցիան ու ընթացիկ ցուցիչը և տարրը կփոխանցի ֆունկցիային։
jQuery-ն ընթացիկ տարրի համար կսահմանի նաև ֆունկցիայի համատեքստը, որն էլ նշանակում է, որ կարող ես տարրին հղում կատարել this բանալի բառով՝
    $("p").each(function() { 
        $(this).text( $(this).text() + "!!"); 
    });

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: