If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Էլիսըն Լուբիմիր․ աջակցող ինժեներ ու կատուների սիրահար

Ալիսոն Լուբիմիրի նկարը
Ողջու՜յն, ես Ալիսոն Լուբիմիրն եմ:

Ինչո՞վ ես զբաղվում

Ես Fog Creek Software-ում խորհրդատու ինժեներ եմ: Մենք ստեղծում ենք տարբեր ապրանքներ՝ ծրագրակազմ մշակողների կյանքը հեշտացնելու համար, որպեսզի նրանք կենտրոնանան ծրագրավորման մեջ: Աշխատում եմ FogBugz-ի (սխալների ստուգման ծրագիր) և Kiln-ի վրա (ծրագրակազմի փոփոխությունների կառավարման և կոդերի ստուգման ծրագիր՝ Git-ի և Mercurial-ի միջոցով):
Օրվա մեծ մասն անց եմ կացնում եմ հաճախորդների էլնամակներին պատասխանելով, որոնք վերաբերում են մեր ծրագրերից օգտվելուն, օրինակ՝ սխալների հայտնաբերում և փոփոխությունների անհրաժեշտություն: Քանի որ ծրագրերին ծանոթ եմ և՛ ներսից, և՛ դրսից, նաև կարողանում եմ մեր հաճախորդներին հրաշալի գաղափարներ տալ, թե ինչպես կարող են լավացնել իրենց աշխատելաոճը: Բացի այդ, աշխատում եմ առցանց, հետևաբար կարող եմ պատասխանել նրանց հարցերին, եթե անգամ ննջազգեստով եմ:
Ահա իմ այսօրվա խորհրդատվությունների հերթի էկրանահանը
Ալիսոնի խորհրդատվությունների հերթի էկրանահանը
Սխալներ որոնելու և ուղղելու համար ժամանակ եմ հատկացնում հաճախորդների ուղարկած սխալները վերարտադրելու, հաճախ, այցելելով իրենց տվյալների բազա, կեղծ մուտքագրումները ջնջելու համար: Հաճախորդներին օգնում եմ նաև թարմացնել իրենց ծրագրակազմերը կամ մեր ծրագրակազմի հոսթինգից տեղափոխվել մեր SaaS ծառայություններ (այդ կերպ նրանք ստիպված չեն լինի անհանգստանալ հսկա տվյալների բազաների հետ գործ ունենալու համար): Նաև աշխատում եմ մեր XML-ի [API](http://en.wikipedia.org/wiki/Application_programming_interface - Ծրագրավորման ինտերֆեյսերի կիրառում)-ի հետ՝ օգնելով ստեղծել հաճախորդների աշխատելաոճը և մեր ծրագրերը ինտեգրելով այլ համակարգերի մեջ:
Ահա մի նմուշ, որ գրել եմ Python-ում՝ FogBugz API-ից խորհրդատվությունների ցանկը ստանալու համար:
Պիտոն կոդի էկրանահան
Երբ հանդիպում եմ մեծ սխալների, որոնք ինքնուրույն չեմ կարողանում լուծել, աշխատում եմ մեր ծրագրավորման թիմի հետ, որպեսզի գտնեմ խնդրի լուծման լավագույն տարբերակը, սխալի ուղղման ժամանակացույցը և հաճախորդին բացատրեմ, թե ինչ է կատարվում: Ջանք չենք խնայում, որպեսզի մեր հաճախորդների հետ լինենք հնարավորինս թափանցիկ ու ազնիվ, և ես դա իրականացնելու առաջնամարտիկներից մեկն եմ:

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Ինձ միշտ հետաքրքրել են համակարգիչները (հիշում եմ, ինչպես էի խաղում կրիայի խորհրդանշան նկարելու ծրագիրով, երբ 7 տարեկան էի), բայց մինչև վերջերս ինձ անհանգստացնում էր համացանցում աշխատելու գաղափարը: Կոչումս ստացել եմ քաղաքացիական ինժեներիայի ոլորտում, բայց աշխատաշուկայում ինձ անհանգստացնում էր համակարգչային ծրագրերի նկատմամբ վստահությունը՝ առանց հասկանալու թե ինչպես և ինչու են աշխատում կամ երբեմն արդյոք աշխատում են: Պատահում էին այնպիսի դեպքեր, երբ իմ ձեռքով կատարված հաշվարկներն ու համակարգչային ծրագրերն ունենում էին տարբեր պատասխաններ, նույնիսկ ավագ ինժեներների մեծ մասը, որոնց ենթակայության տակ աշխատում էի, չէին կարողանում ասել, թե ինչու ենք մենք վստահում մի ծրագրի, որը տալիս էր տարբեր պատասխաններ:
Երբ որոշեցի ծրագրավորում սովորել, սկսեցի ծրագրեր փնտրել բոլոր հնարավոր տեղերից: Սկզբում մասնակցեցի Python-ի edX դասընթացին, նաև օգտագործում էի Codecademy-ի, «Քան» ակադեմիայի, Սովորիր բարդ կոդեր-ի և այլ հոդվածները: Հետո շարունակեցի սովորել front end ծրագրավորում, որը հիմնականում սովորեցի Skillcrush-ի միջոցով: Սովորեցի նաև ժամանակ առ ժամանակ մոտիվացված մնալ, բայց ես շատ հաջողակ էի, քանի որ ոլորտում ունեի այնպիսի ընկերներ, ովքեր կարողանում էին ինձ օգնել, երբ չգիտեի՝ ինչ անել, և ցույց էին տալիս հաջորդ քայլերը:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Երբ ծրագրավորմամբ չեմ զբաղվում, սիրում եմ ժամանակ անցկացնել իմ կատուների և ամուսնուս հետ:
Սիրելի կատուների լուսանկարը
Սիրում եմ նաև սեղանի խաղեր խաղալ և գործել: Վերջերս գնել եմ 100 տարի առաջ կառուցված մի տուն և զբաղվում եմ այն զարդարելով և հին մասունքներն ուղղելով:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Դու կարող ես

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: