If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Էյմի Քուիսպ․ տվյալներ ազատագրող ու ծրագրավորողների պատմիչ

Էմի Քուիսպիի նկարը
Ողջու՜յն, ես Էմի Քուիսպին եմ:

Ինչո՞վ ես զբաղվում

Երբ ես Կարնեգի Մելոնի դպրոցում էի, աշխատում էի բաց տվյալների վրա: Ես զգում էի, որ իմ շրջապատի շատ աշակերտներ հոյակապ գաղափարներ ունեին իրենց համայնքը բարելավելու համար, բայց կանգ էին առնում, երբ գալիս էր իրական բաներ անելու պահը, ինչպես, օրինակ՝ դասընթացի ժամանակացույցը, նախօրոք սենյակի պատվիրումը և այլն, եթե նույնիսկ նրանց հաջողվում էր ձեռք բերել այս տվյալները, նրանք խնդիրներ էին ունենում դրանք օգտագործելու համար, կամ վատ ձևաչափի պատճառով դժվարանում էին դրանցով աշխատել: Մեր և շատ այլ համալսարաններում ես խրախուսում էի բացել իրենց տվյալները և իմ շուրջ հավաքեցի ուսանողների մի խումբ, որը կոչվում էր ScottyLabs, որը, տիրապետելով այս տվյալներին, ուսանողների համար հեշտացնում էր դրանց օգտագործումը:
Հիմա աշխատում եմ Google-ում՝ Կապերի ծրագրավորողների խմբում: Մինչև հիմա շահագրգռված եմ հեշտացնել այլ ծրագրավորողների աշխատանքը, բայց հիմա դա անում եմ Google-ի համար: Ես աշխատում եմ և՛ տեխնիկական թիմի հետ, որը ստեղծում է AdMob SDK-ը, և՛ Google-ից դուրս ծրագրավորողների հետ, ովքեր ցանկություն ունեն օգտագործել SDK:

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Առաջին անգամ ծրագրավորման հետ ինձ ծանոթացրեց իմ 6-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցիչը, ով QBASIC հոդվածի շրջանակում աշխատում էր ինձ հետ: Այդ ժամանակ ես կարծում էի, որ ծրագրավորումը հրաշալի է, քանի որ այն կարող էր իմ մաթեմատիկայի տնային աշխատանքն ավելի արագ անել: Մինչև ավագ դպրոց գնալը գաղափար չունեի համակարգչային գիտության գոյության մասին: Դա այն ժամանակ էր, երբ սովորեցի շատ ավելին և գիտակցեցի, թե ծրագրավորմամբ ինչքան ավելի շատ բան կարող է արվել: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ գնացի քոլեջ, պարզվեց՝ ծրագրավորման աշխարհն ավելի մեծ էր, քան ես պատկերացնում էի:
Իմ համակարգչային գիտության ծրագիրն իսկապես բարդ էր, և անկախ նախկին փորձից՝ պայմանները հավասարվեցին մինչև երկրորդ կուրս: Հետո սկսեցինք փնտրել մեզ ոգեշնչող տարբեր բաներ, մեր ոգևորությունը վերածել քրտնաջան աշխատանքի և, ի վերջո, հմտության: Լավ ընկերներիցս մեկը կստանա Բնական լեզվի գործընթացի դոկտորի կոչում: Մյուսը շատ է հետաքրքրված անվտանգությամբ և կատարողականությամբ: Ես կարողացա բացահայտել իմ հետաքրքրությունները բաց տվյալներում, ծրագրավորման գործիքների և հաքաթոնների մեջ, ստարտափերում: Այս ամենից հետո ուրախ եմ ասել, որ դեռ սովորում եմ ծրագրավորում և հուսով եմ՝ կշարունակեմ սովորելը:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Վերջերս շատ նոր բաներ եմ փորձում: Ես առաջին անգամ գնացի GoKart մրցարշավի:
Էմի նկարը GoKart մրցարշավի համազգեստով
Մրցարշավին կազմ և պատրաստ
և նետաձգության մեջ ինձ փորձեցի
Էմիի նկարն աղեղով
Աղեղը ձեռքիս՝ պատրաստ կրակելու
Նաև սիրում եմ դաշնամուր նվագել: Եթե դաշնամուր եմ տեսնում, չեմ կարող դիմանալ և չնստել ու ինչ-որ բան չնվագել:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Մի թող ուրիշներին՝ քեզ վախեցնել: Յուրաքանչյուրն էլ անընդհատ սովորում է, և մի քանի տարի հետո մարդիկ հավանաբար կօգտագործեն շատ տարբեր գործիքներ և լեզուներ: Այս ոլորտը չափազանց լայն է, բայց նաև չափազանց երիտասարդ, և մենք դեռ նույնիսկ մոտ չենք պարզելու բոլոր այն նոր բաները, որ կարող ենք անել, և մի քանի տարին ու մեծ էգոն կապ չունեն, քանի դեռ կարող ես անընդհատ սովորել:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: