If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բրենդա Ջին․ բջջային հավելվածի նախատիպ մշակող և դիջեյ

Բրենդա Ջինի նկարը
Բրենդան Pac-Man-ի թեմատիկայով Google ակնոցներով
Ողջու՜յն, ես Բրենդա Ջինն եմ։

Ինչո՞վ ես զբաղվում

Ես պլանշետի համար Macys.com-ում JavaScript-ով, HTML-ով և CSS-ով ինտերակտիվ A/B վեբ նախատիպեր եմ կոդավորում։ Այս նախատիպերը նախագծում, կառուցում և փորձարկում ենք իրական օգտատերերի առջև։ Փորձարկումների արդյունքներն օգտագործում ենք «iterative» կոչվող գործընթացի միջոցով՝ նախատիպերի որակը բարձրացնելու համար։ Ի վերջո, այս փորձարկումների լավագույն առանձնահատկությունները կներդրվեն Macys.com-ի փորձի մեջ։
Չեմ կարող ցույց տալ, թե ինչի վրա եմ հիմա աշխատում, բայց կարող ես ծանոթանալ CyberSwipe JS գրադարանի հետ, որը ստեղծել եմ անցած տարի․
CyberSwipe գրադարանի էկրանահանը iPad-ի վրա
The CyberSwipe գրադարանը iPad-ով

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Ամեն ինչ սկսվեց 90-ականներին AOL Instant Messenger-ից։ Այդ ժամանակ անձնական էջդ ձևավորելու համար կարող էիր օգտագործել HTML։ Ես և ընկերներս հաճույք էինք ստանում հիմնական խմբագրիչում գույները և տառատեսակի ձևավորումը փոխելուց։
Քոլեջում ես մասնագիտացա երաժշտագիտության մեջ և համակարգչային գիտություն դասընթաց անցա, որըհետագա հաջողություններիս հիմքը հանդիսացավ։ Այն կոչվում էր PLOrk․Փրինսթոնի համակարգչային նվագախումբ։ Ամեն շաբաթ, օգտագործելով համակարգչային գիտության հիմունքները, երաժշտություն ծրագրավորելու և կոմպոզիցիա գրելու համար մենք օգտագործում էինք մի լեզու, որը կոչվում էր ChucK։
Քոլեջից հետո կարիերաս շարունակեցի օպերայում, հետո շահույթ չհետապնդող դրամահավաքում։ Ես անում էի տարբեր տեսակի վեբ աշխատանքներ և հասկացա, որ լավ էր ստացվում։ Այսպիսով՝ անցած տարի որոշեցի JavaScript սովորել և դառնել վեբ ծրագրավորող։ Ինձանից մեծ ջանքեր պահանջվեցին, սակայն Macys.com-ում հիանալի աշխատանք գտա։
Ես գտել եմ իմ կոչումը և շատ երախտապարտ եմ, որ ծրագրավորող եմ։ Դա շատ դժվար աշխատանք է, սակայն միաժամանակ շատ զվարճալի։

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Ես ստեղծում եմ էլեկտրոնային երաժշտություն, սիրում եմ արշավներ և հեծանիվ վարել։ Նաև հաճույքի համար հաքերությամբ եմ զբաղվում, իմ մյուս նախասիրություններից են Arduino-ի նման միկրոպրոցեսորներ և Google ակնոցների նման աքսեսուարներ։
Բրենդայի նկարը Սան Ֆրանցիսկոյի բլուրներում հեծանիվ վարելիս
Սան Ֆրանցիսկոյի բլուրներում հեծանիվ վարելիս

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Մի վախեցիր նորեկ լինելուց, բոլորն ինչ-որ բանում նորեկ են։ Աշխատանքի մեջ մենք ամեն օր սովորում ենք, և դա այս կարիերայի մի մասն է, որը ես շատ եմ սիրում։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: