If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Քերի Քայ․ հետազոտող և պարող

Քարրի Քայի նկարը
Ողջու՜յն, ես Քարրի Քայն եմ:

Ինչո՞վ ես զբաղվում

Ես MIT-ում համակարգչային գիտության ավարտական ուսանող եմ, մասնագիտացած եմ լեզվի ուսուցան և առցանց կրթության համար մարդ-համակարգիչ ինտերֆեյսերում: Նայած թե հետազոտության որ փուլում եմ գտնվում, միշտ կոդավորում եմ ինտերակտիվ համակարգեր և նախատիպեր՝ մտածելով, թե ինչպես մարդկանց օգնել սովորել նոր լեզուներ կամ տվյալներ հավաքել և վերլուծել:
Անցած տարի Tetris-ին ավելացրեցի խոսքի ճանաչում, այսպիսով սովորողները Tetris խաղալիս կարող էին պարապել օտար լեզվի բառապաշարով խոսել: Արգելափակումից հանելու համար խաղացողը նախ պետք է ասի արգելափակման վրայի նկարի ճիշտ անվանումը: Այստեղ կարող ես կարդալ ավելին և ցուցադրման ներքևում դիտել տեսանյութը:
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող
Հիմա ուսումնասիրում եմ մարդկանց ոչ ֆորմալ սովորելու նոր ձևերը՝ օգտագործելով մարդկանց սպասման ժամանակը առանց այդ էլ զբաղված օրվանից, օրինակ՝ կանգառներում, գովազդային ընդմիջումների ժամանակ, խոսակցությունների դադարի ընթացքում կամ էլ ֆուտբոլային խաղերի անհետաքրքիր պահերին: Հուսով եմ, որ մարդկանց սովորելու համար փոքր չափերի նյութեր տալով այն ժամանակահատվածում, որը սովորաբար անցկացնում են սպասելով, սովորելը կարող է թվալ ավելի քիչ ժամանակատար և ավելի շատ ներգրավված առօրյա կյանքի ռիթմին:

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Մինչև 23 տարեկանը կոդավորում չեմ սովորել, ավելի ճիշտ՝ սկսել եմ քոլեջից հետո: Համակարգիչներն ինձ չէին հետաքրքրում, միշտ հետաքրքրված եմ եղել մարդկանց վարքագծով, հետևաբար քոլեջում մասնագիտացա հոգեբանության, լեզվաբանության և կրթության միջդիսցիպլինար կուրսի մեջ: Քոլեջից դուրս առաջին աշխատանքս կապված էր վաճառքի և HR-ի հետ. այդ ժամանակ էլ նկատեցի, որ հաճախ նոր գաղափարներ եմ ունենում, որոնք իրականացնելու և խնդիրները վերացնելու համար անընդհատ ծրագրավորողներից և այլ թիմերից կախում ունեի, ինչն էլ հանդիսացավ ծրագրավորում սովորելու դրդապատճառը: Ի վերջո վերադարձա դպրոց և բակալավրիատին զուգահեռ՝ մոտ մեկ տարի սովորեցի համակարգչային գիտության հիմունքների դասընթացներ: Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում տարվեցի ռեկուրսիայի մասին սովորելով և զարմացա, երբ հայտնաբերեցի, թե ծրագրավորումն ինչքան նման է գլուխկոտրուկներ լուծելուն: Չնայած որևէ կոչում չստացա, բայց պարզվեց, թե ինչքան դռներ կարող են բացել քո առջև՝ պարզապես համալսարանում լինելով: Ես ոչ միայն միացա երեխաների լեզվի ուսուցման համար երկխոսության ծրագրերի վերաբերյալ հետազոտական նախագծին, այլև հնարավորություն ունեցա այլ ուսանողներին սովորեցնել ծրագրավորում: Ի վերջո, դիմեցի համակարգչային գիտության դոկտորական ծրագրերի և շատ հուզված էի, երբ սահմանափակ փորձով ընդունվեցի:
Հայացք գցելով 23 տարեկանում համակարգչային գիտության դասընթացի իմ առաջին օրվան, հիշում եմ առաջին կուրսեցիների հետ մի սենյակում նստելս և թե ինչքան էի վախեցել Unix տերմինալի տեսքից: Երբեմն ինքս ինձ հարցնում էի, թե արդյոք համակարգչային գիտությունը դժվար չէ ինձ համար: Բարեբախտաբար, ես ունեի համակուրսեցիներիս աջակցությունը, ովքեր օգնում էին ինձ նախագծերի և խնդիրների հարցում, ուսուցիչներիս աջակցությունը, ովքեր ռիսկի էին դիմում՝ ճիշտ ժամանակին ինձ տալով հնարավորություններ, և ընտանիքս, ով հավատաց իմ հաջողությանը, նույնիսկ երբ ճանապարհի կեսից փոխեցի մասնագիտությունս:
Ծրագրավորման մեջ ինձ շատ է դուր գալիս այն, որ կարող եմ հոգեբանության և գիտության հետ կապված նախկին հետաքրքրություններս թարմացնել, բայց հիմա կարող եմ կոդավորման միջոցով իրականացնել այս գաղափարները, գտնեմ դրանց ազդեցությունը մարդկանց վարքագծի վրա և կիսվեմ ուրիշների հետ:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Ես սիրում եմ բոլոր տեսակի պարերը, հատկապես, երբ դրանք ներդաշնակ են: Նաև սիրում եմ հաճույքի համար դաշնամուրով իմպրովիզացիաներ նվագել: Այս տարի, որպես մեր համալսարանի արվեստի ամբիոնի ղեկավար, մի քանի միջոցառումներ եմ կազմակերպել, որտեղ ուսանողները կարող են սովորել արվեստի տարբեր ձևեր՝ թատերական իմպրովիզացիայից մինչև ռիթմիկ պարեր և նկարչություն: Երբ չեմ զբաղվում ծրագրավորմամբ կամ չեմ աշխատում հետազոտության վրա, սովորաբար պարում եմ կամ երաժշտական դադար եմ վերցնում:
Քարրին պարելիս
Ժապավեններով պար

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Երբեք ուշ չէ կոդավորում սովորելու համար: Բայց իմացիր, որ կոդավորումը պարտադիր վերջնական նպատակը չէ, այլ միջոց Է վերջնական նպատակի համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: