If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Լորեն Հայնես․ արտադրանքի ղեկավար ու ջազ ոճի պարող

Լորեն Հայնեսի նկարը
Լորեն Հայնես
Ողջու՜յն, ես Լորեն Հայնեսն եմ Չիկագոյից, Իլինոյս:

Ինչո՞վ ես զբաղվում

Ես աշխատում եմ GiveForward կազմակերպության համար. այն հանրային դրամահավաքի հարթակ է, որն օգնում է անհատներին վճարել բժշկական ծախսերը: Մինչ օրս կարիքավոր մարդկանց համար հավաքել ենք մոտ 80 միլիոն դոլար: Ես արտադրանքի կառավարիչն եմ. դա ներառում է և՛ շտապ նախագծերի կառավարում, և՛ բիզնես վերլուծություն, պետք է պարզեմ, թե տարբեր բաժնետերեր ինչ են ցանկանում մեր արտադրանքից և ինչի կարիք ունեն, ու որոշեմ, թե ինչ պետք է ստեղծվի, նաև մեր ձեռքի տակ եղած առաջադրանքներից որն է առաջնահերթ: Հետո, այս ամենը հաշվի առնելով, ծրագրակազմի ինժեներներին այնպես պետք է բացատրեմ, որ նրանք ստեղծեն մեր նախընտրած արտադրանքը:
Նախկինում եղել եմ շահույթ չհետապնդող կազմակերպության IT ղեկավար ու Գիտելիքի կառավարման և համագործակցության վերաբերյալ ապագայի 100 կազմակերպությունների խորհրդատու: Ամենահիանալի բանը, որ երբևէ ստեղծել եմ, Ջորջայում Ատլանտայի բարձր արվեստի թանգարանի համար 10 ֆուտ լայնությամբ և 7 ֆուտ բարձրությամբ ինտերակտիվ պատն է՝ հիմնված Լուվրի ստեղծագործության վրա:
Լորեն Հայնեսի և պատի նկարը
Լորենն իր ինտերակտիվ պատի հետ

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Ավագ դպրոցում իմ Մաթանալիզի ուսուցիչն ինձ և մտերիմ ընկերուհիներիս խորհուրդ տվեց ընտրել իր AP համակարգչային գիտության դասընթացները: Մենք սովորեցինք C++: Համակարգչային գիտությունը քոլեջում շարունակեցի որպես լրացուցիչ առարկա, որտեղ ուսումնասիրեցի Օգտատիրոջ ինտերֆեյսի հիմունքները և հայտնաբերեցի մարդ-համակարգիչ փոխազդեցությունը, որը հիմնականում ծրագրավորման, հոգեբանության և սոցիոլոգիայի հատման կետն է: Սիրում եմ նայել, թե ինչպես է տեխնոլոգիան փոխում մարդկանց, և թե ինչպես են մարդիկ իրենց հերթին փոխում տեխնոլոգիան:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Իրականում աշխատանքիս ընթացքում այդքան էլ չեմ զբաղվում ծրագրավորմամբ, բայց արտադրանքի կառավարման մեջ ծրագրավորում հասկանալն ինձ համար շատ կարևոր է, քանի որ այն ինձ օգնում է ուսումնասիրել, թե վեբկայքն ինչի համար ենք ստեղծում և ինչպես ենք պատրաստվում դա անել:
Երբ աշխատանքով չեմ զբաղվում, արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ հաճախում եմ հոփ/ռիթմիկ պարի դասերի և հնարավորության դեպքում գնում հասարակական պարերի միջոցառումների: Դա իսկապես հանգստի հաճելի ձև է: Նաև Break Away կոչվող շահույթ չհետապնդող կազմակերպության տնօրենների խորհրդում եմ, որն ուղղված է քոլեջի ուսանողների համար ծառայության մատուցման ուսուցման վերաբերյալ ուղևորություններին և ակտիվ քաղաքացիական կյանքին:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Ծրագրավորումը չափազանց կրեատիվ է, գտիր մի խնդիր, որի լուծմամբ հետաքրքրված ես, կամ մի բան, որ ցանկանում ես ստեղծել, և այն կլինի լուծման արժանի մարտահրավեր:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: