If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մարկոս Օջեդա․ դիզայներ, DJ և շուն պահող

Մարկոս Օջեդայի նկարը
Ողջու՜յն, ես Մարկոս Օջեդան եմ:

Ինչո՞վ ես զբաղվում

Ես աշխատում եմ frontend վեբ ծրագրավորման մեջ և այստեղ՝ «Քան» ակադեմիայի դիզայնի բաժնում: Հաճախ ժամանակս երկու մասի եմ բաժանում՝ մտածելով, թե ինչպես պետք է ամեն ինչ աշխատի, երբ դեռ մտածում եմ, թե ինչպիսի տեսք պետք է ունենան: Աշխատանքի ժամանակ հիմնականում օգտագործում եմ JavaScript և Python: Ինչ վերաբերում է դիզայնին, նկարչության համար օգտագործում եմ Adobe Illustrator , իսկ երբ տառատեսակի վրա եմ աշխատում՝ robofont:

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Երբ դեռ 6 տարեկան էի, ավագ եղբայրս ցույց տվեց ինձ, թե ինչպես ծրագրավորել VIC-20-ում՝ հին ամսագրերից խաղեր պատճենելով: Դա իրականում շատ հիասթափեցնող էր: Ես ծրագրավորումից ոչինչ չէի հասկանում մինչև 7-րդ դասարան, երբ Borland C Compiler-ը հայտնվեց մեր PC-ում: Առաջին կարևոր ծրագիրս եղել է 9-րդ դասարանում, որը հնարավոր combos for Master Locks համադրությունների տպված աղյուսակ էր՝ կատարելագործված կողպեքների համար: Դա մոդուլյար թվաբանության առաջին «պաշտոնական» ազդեցությունն էր ինձ վրա modulo arithmetic նաև ցիկլերի համար:
1998 թվականին ավագ դպրոցում համառոտ ծրագրավորում էի և ղեկավարում էի տեքստի վրա հիմնված մի առցանց խաղ text-based online game, որի վրա կյանքիցս մեկ տարի վատնեցի: Մի տարի հետո վեբ ծրագրավորում սկսեցի և ստեղծեցի պարզունակ CMS՝ օգտագործելով php3 և mysql և ամբողջ աշունն անցկացնելով webmonkey articles հոդվածներ կարդալով, կայքէջերով և առցանց հրապարակումներով հետազոտություններ անելով: Քոլեջում ծրագրավորումից շատ բան չսովորեցի, սակայն բավական տեսական գիտելիքներ ստացա, ինչն էլ հետագայում ինձ շատ օգնեց: Նույնիսկ հիմա ես այդքան էլ արագաշարժ ծրագրավորող չեմ, բայց անընդհատ շարունակում եմ սովորել և միշտ նոր բաներ եմ ստեղծում, ինչը երբեք չի խանգարում:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Իմ շունը
Չնայած զբաղվածությանս՝ սիրում եմ կնոջս հետ խոհարարություն անել: Քոլեջի ընթացքում աշխատել եմ որպես խոհարարի օգնական, ինչի շնորհիվ դարձել եմ բավականին մրցունակ խոհարար: Մինչև հիմա մի ամբողջ գրադարակ ունեմ, որը լի է վինիլով, երբ ես զբաղվում էի DJ-ությամբ, փայտիկներ և բաս և Միացյալ Թագավորության ավտոտնակ՝ 2002-ից մինչև 2007 թվականը ընկած ժամանակահատվածի երաժշտությամբ:
Քոլեջից հետո հաճախեցի արվեստի դպրոց, ամենատպավորիչ դասը Տեսակի դիզայնն էր, որտեղ սովորեցի պատկերել ամբողջական տառատեսակ: 2008 թվականից սկսած՝ միջինում ամեն երկու տարին մեկ պատկերել եմ մոտ մեկ տառատեսակ: Նաև ունեմ մեկ շուն:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ինձ համար ամենակարևորը այնպիսի բաներ ստեղծելն է, որոնք ինձ ծիծաղ են պարգևում: Ծրագրավորումը շքեղության պես մի բան է, որն ինձ ստիպում է նոր բաներ սովորել և անսպասելի մարտահրավերներ է նետում: Փնտրիր մի ընկերոջ, ով կարող է ստուգել քո աշխատանքները և նախագծիդ վերաբերյալ ճիշտ նկատառումներ անել:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: