Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Սառա Նորթուեյ․ խաղերի ստեղծող և քոչվոր

Խեցգետնի գլխարկով ժպտալիս
Ողջու՜յն, ես Սառա Նորթվեյն եմ:

Ինչո՞վ ես զբաղվում

Ես նախագծում և ծրագրավորում եմ վիդեո խաղեր: Իմ ամենահայտնի խաղը Rebuild-ն է, որը զննիչների և բջջային հեռախոսների համար ռազմավարական խաղ է: Սա նման չէ քո՝ կրակիր զոմբիի գլխին սովորական խաղերին, այստեղ դու ղեկավարում ես փրկվածների քաղաքը և նրանց ողջ պահելու համար պետք է բարդ որոշումներ կայացնես: Այն գրված է Adobe Flash (AS3 / AIR)-ում, և մոտ մեկ տարի պահանջվեց այն պատրաստելու համար: Հիմա աշխատում եմ Rebuild 3-ի վրա, որի գումարը հավաքել եմ Kickstarter-ով:
Հեռախոսով Rebuild խաղալիս
Ես հաճույք եմ ստանում խաղի ծրագրավորող լինելուց։ Քանի որ ես ղեկավար չունեմ, ուստի կարող եմ ստեղծել իմ նախընտրած խաղի տեսակը և աշխատել սեփական գրաֆիկով: Ես նաև շատ գլխարկներ եմ կրում, ինչպես ասում են, և ամեն ինչ արել եմ՝ սկսած արվեստից ու հնչյունավորումից մինչև հաճախորդների սպասարկում: Ես երբեք չեմ ձանձրանում, սակայն որոշ գլխարկներ ավելի զվարճալի են, քան մյուսները։ Իսկ ծրագրավորումն իմ ամենասիրած գործն է։
Ֆիլիպիններում iPad-ով Rebuild խաղը խաղալիս

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

80-ականներին և 90-ականներին, երիտասարդ տարիքից սկսած, սիրում էի համակարգիչներով զբաղվել: Ես սովորեցի shell scripting, որպեսզի կարողանայի խաղեր վարել, խաղերը ներբեռնելու համար սովորեցի՝ ինչպես օգտագործել BBS-ները, հետո սովորեցի HTML-ը, որպեսզի վեբկայքեր ստեղծեմ: Իմ առաջին իրական ծրագրավորումն արեցի քոլեջի առաջին կուրսում և սիրահարվեցի փազլների ու լեզուների աշխարհին, որն ընկած է ծրագրավորման յուրաքանչյուր մասնիկի հիմքում:
Ես մասնագիտացա համակարգչային գիտության մեջ, որն իր մեջ ներառում էր բավականին շատ մաթեմատիկա ու տեսություն: Ամենաշատը սովորեցի ոչ թե ուսուցիչներից կամ գրքերից, այլ աշխատելով այն նախագծերի վրա, որոնք ինձ հետաքրքրում էին: Իմ ամենասիրած նախագիծը զարգացող միջատների մասին մի խաղ էր, որը ես գրել էի մի տղայի հետ (իմ ապագա ամուսնու հետ):
Ծրագրավորում Պանամայում

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Ինդի խաղի ծրագրավորող լինելու ամենալավ կողմը ճանապարհորդելու հնարավորությունն է: Ես և ամուսինս՝ Կոլինը, 4 տարի առաջ վաճառեցինք մեր բոլոր իրերը, որից հետո, խաղեր ստեղծելով, ճամփորդում ենք աշխարհով մեկ՝ ապրելով այնպիսի տեղերում, ինչպիսիք են Ճապոնիան, Թաիլանդը, Հոնդուրասը, իսկ հիմա՝ Բրազիլիան: Մենք նույնիսկ միասին մի խաղ ենք ստեղծել, որը կոչվում է Incredipede. այն նույնպես միջատների մասին է... նման մի բան:
Շոտլանդիայում Կոլինի հետ ջրանցքի նավի վրա ապրելիս
Ես ջրասուզվելու, արշավների, էկզոտիկ վայրերի և մշակույթների, անսովոր ուտեստների և տարօրինակ արարածների մեծ սիրահար եմ: Ես հավասարաչափ սիրում եմ քաղաքներն ու վայրի բնությունը և սիրում եմ indie խաղի այլ ծրագրավորողներին, որոնց մենք ամբողջ աշխարհում հանդիպել ենք:
Արշավ Հունաստանի բլուրներով

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Եթե այսօր նորից սկսեի սովորել, կընտրեի մի բան, որ իսկապես ցանկանում էի ստեղծել (հավանաբար ինչ-որ խաղ) և քայլ առ քայլ առաջ կգնայի՝ այդ ընթացքում նաև սովորելով: Հիմա այնքան շատ անվճար նյութեր կան, և ծրագրավորումը հեշտացնելու համար այնքան շատ միջոցներ: Անհրաժեշտ է միայն մոտիվացիա, և նոր բաներ ստեղծելու ցանկությունն առաջ է մղում ինձ:
Ես ձեզ լքում եմ ՝ խեցգետնու պատյանը կրելով որպես գլխարկ

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: