Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Թոմ Հեյնան․ բջջային հավելվածի ծրագրավորող և զոմբի

Թռիչքին պատրաստ
Ողջու՜յն, ես Թոմ Հայնենն եմ։

Ինչո՞վ ես զբաղվում

Ես աշխատում եմ One Medical Group ընկերությունում. դա տեխնոլոգիական հնարավորություններով բժշկական պրակտիկա է։ Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ՝ Objective-C-ում մեր բջջային հավելվածի վրա աշխատելով, որտեղ մենք ներմուծում ենք ամեն տեսակի եզակի ապրանքների հատկանիշներ՝ նպատակ ունենալով մարդկանց օգնել, որ արդյունավետ հետևեն իրենց առողջությանը և ինքնազգացողությանը: Ես նաև զբաղվում եմ back-end կոդավորմամբ Ruby-ում՝ զարգացնելով API-ները, ինչը անհրաժեշտ է մեր հավելվածի համար՝ առողջապահական տվյալները հուսալի և ապահով պահելու համար:
Մեր հաճախորդներն օգտագործում են բջջային հավելվածը, որպեսզի հանդիպումներ նշանակեն և շփվեն իրենց բժիշկների հետ, այսպիսով ամեն ինչ անում եմ՝ խնդիրները լուծելու և աստիճանական թարմացումներով շահագործումը բարելավելու համար՝ միևնույն ժամանակ նախագծելով նոր հետաքրքիր հատկանիշների նախատիպերը:
Գործող բջջային հավելվածի երեք էկրան

Ինչպե՞ս ես ծրագրավորում սովորել

Apple IIGS
Ծնողներս մեր առաջին ընտանեկան համակարգիչը գնել են 1986 թվականին, երբ ես ծնվել եմ: Այն Apple IIGS էր, և կարդալ սովորելուն պես ես սկսեցի խաղալ GS/OS-ով: Ես սովորեցի HTML-ի և JavaScript-ի հիմունքները տարրական դպրոցում (նույնիսկ Համակարգիչների գիտակի կրծքանշան եմ ստացել տղաների սկաուտական խմբում), այնուհետև ավագ դպրոցում սովորեցի AP համակարգչային գիտություն, որի ուսումնական ծրագիրը հիմնականում Java-ի ներածությունն էր: Համալսարանում ես բաց թողեցի ավանդական շատ լեզուների դասընթացները (BASH scripting, C++), փոխարեն ինքնուրույն սովորեցի Ruby-ի հիմունքները, որը մինչև այսօր իմ սիրելի լեզուն է:
Ինձ համար որևէ լեզու սովորելիս ամենադժվարը ինչ-որ տեղից սկսելն է: Վերցնել հարյուրէջանոց փաստաթղթերը և դրանք դարձնել ինչ-որ հետաքրքիր բան՝ բավականին անհաղթահարելի առաջադրանք է. դրա փոխարեն ես մի գաղափար եմ ընտրում և գտնում նմանատիպ բաց աղբյուր ունեցող նախագիծ այն լեզվով, որը փորձում եմ սովորել: Հետո հետևում եմ կոդին և ստանում եմ հիմնական կառուցվածքը, որտեղ կարող եմ ներդնել սեփական տրամաբանությունս՝ ընթացքում օգտվելով Google-ից: Նմանատիպ հասկացությունները բացահայտելը նույնպես կարևոր է, Objective-C-ում բաժիններ հասկանալն ավելի հեշտ է, եթե արդեն գիտես, թե Ruby-ում բաց դասերը ինչ են:

Ինչո՞վ ես զբաղվում, բացի ծրագրավորումից

Աշխատանքի վայրում շատ եմ կոդավորում, սակայն դա անում եմ նաև հաճույքի համար, իսկ երբ կոդ չեմ գրում, սիրում եմ դրսում ժամանակ անցկացնել: Ճամբարները և արշավները միշտ էլ լավ գաղափար են, այստեղ՝ Քալիֆորնիայում, շատ հրաշալի վայրեր կան: Հիմա նաև զբաղված եմ օդաչուի լիցենզիա ստանալով. չկա ոչինչ ավելի հանգստացնող, քան հանդիպումներով լի երկար օրվանից հետո թռչել մինչև 3000 և վայելել մայրամուտը թերակղզու վրայից:
Սան Ֆրանցիսկոյի թերակղզու վրայով թռչելիս
Նաև դաշնամուր և կիթառ եմ նվագում, մի քիչ էլ երգ գրելով եմ զբաղվում այստեղ և այնտեղ: Սիրում եմ զբաղվել դերասանությամբ, մի քանի տարի եղել եմ մեր համալսարանի իմպրովիզ կատակերգության թիմի անդամ, երբեմն՝ շատ հազվադեպ, հանդիպումներ ենք ունենում Նովա Սքոթիայում, որտեղ դպրոց եմ հաճախել: Լինելով ծրագրակազմի ինժեներ՝ այնքան էլ ազատ ժամանակ չեմ ունենում թատերականության համար, բայց եթե դիտել ես AMC-ի Քայլող մեռյալները, հնարավոր է՝ այնտեղ տեսել ես ինձ սպանվելիս առաջին անգամ կամ երկրորդ անգամ:

Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ ծրագրավորողներին

Գտիր այն լեզուն, որը սիրում ես, դրանով հետաքրքիր բաներ ստեղծիր և երբեք մի վախեցիր փորձարկումներից:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: