Հիմնական նյութ
Բաժին 4: Խաղեր և վիզուալիզացիա․ խորացված JavaScript
Այս բաժնի մասին
Քանի որ արդեն անցել ես JavaScript-ի ներածության դասը, արդեն կարող ես բացահայտել եղանակներ, որոնք կօգնեն ստեղծել բազմատեսարան ծրագրեր, եռաչափ գրաֆիկներ, կոճակներ ու խաղեր։Արագ շրջայց խաղերով, վիզուալիզացիաներով և դրանց բաղադրիչներով՝ ներկայացված մեր ամենասիրելի ծրագրերից մեկով։
Սովորիր քո կոդի մեջ աշխատել մի քանի տեսարանով, նույնիսկ եթե դրանք ինտերակտիվ են կամ ունեն անիմացիաներ։
Սովորիր ծրագրիդ մեջ ստեղծել սեղմվող կոճակներ, որոնք հեշտ են հարմարեցվում։
Սովորիր ստեղծել հասարակ կողմնային շարժվող, որտեղ կոճակներ սեղմելով կուղբին կշարժես ու փայտեր կհավաքես։ Սրանով կարող ես որքան ուզում ես զբաղվել ու սարքել քո սիրելի խաղը։
Երբևէ խաղացե՞լ ես խաղ, որտեղ քարտերը շրջում ես՝ փորձելով գտնել զույգը։ Սովորիր այդպիսի խաղ ստեղծել։
Սովորիր օգտագործել translate(), rotate() և scale() հրամանները, որպեսզի կարողանաս ավելի հեշտ աշխատել քո ծրագրի պատկերների հետ։
Սովորիր ստեղծել ավելի խառը և հավես խաղեր ու տեսողականացումներ՝ օգտագործելով սեղանի խմբագրիչներ ու վրիպազերծող գործիքներ։