If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործել ուրիշ խմբագրիչներ

Այժմ դու տեղյակ ես՝ ինչպես ծրագրավորել «Քան» ակադեմիայից դուրս գտնվող կայքէջում ProcessingJS-ով, նաև պատրաստ ես ավելի շատ կոդերի խմբագրիչներով փորձարկումներ կատարել ցանկության դեպքում։
Ցանկացած խմբագրիչ օգտագործելիս պետք է համոզված լինես, որ գլխավոր ֆայլերը պահպանում ես ".html"-ով ավարտվող ֆայլի նիշքի անվամբ, որը HTML էջերի համար օգտագործվող նիշքի ընդլայնումն է. այն ստուգում է՝ արդյոք խմբագրիչները և բրաուզերները տեղյակ են իրենց գործառույթից։ Եթե ուզում ես առանձնացնել քո JavaScript-ը HTML-ից, ապա կարող ես պահպանել այն ".js" ընդլայնմամբ և հղել վերջինիս <script> թեգով։

Առցանց խմբագրիչներ

Առցանց խմբագրիչ օգտագործելը մեկ այլ տարբերակ է, որը որոշ հավելյալ ֆունկցիաներով նման է մեր խմբագրիչին։ Եթե համակարգիչդ չի թույլատրում հավելվածներ ներբեռնել, կամ եթե ուզում ես օգտագործել նույն խմբագրիչը տարբեր համակարգիչներում, ապա, ամենայն հավանականությամբ, կցանկանաս օգտագործել առցանց խմբագրիչ։ Հայտնի առցանց խմբագրիչներից են JSBin, Glitch և Repl.it-ը։ Եթե աշխատում ես ChromeBook-ի վրա, կարող ես ներբեռնել Chrome հավելված, ինչպիսին, օրինակ, Caret-ը կամ Zed -ն է։
Այս տեսանյութում ես Cloud9-ում կայքէջ եմ խմբագրում( որը սովորել ենք՝ ինչպես ստեղծել կայքէջեր) դասընթացում.
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Սեղանի խմբագրիչներ (Desktop editors)

Մեկ ուրիշ տարբերակ սեղանի խմբագրիչ օգտագործելն է։ Հավելվածը համակարգիչ է ներբեռնվում և պահպանում է նիշքերը կոշտ սկավառակի վրա։ Կան բազմաթիվ սեղանի խմբագրիչներ, որոնցից կարող ես ընտրություն կատարել՝ կախված, թե ինչ OS ես օգտագործում և ինչ գնային առաջարկ ես փնտրում։ Visual Studio Code, Atom, Sublime Text, Adobe Brackets, և Notepad++ (Windows-երի համար) հայտնի սեղանի խմբագրիչների օրինակներ են։
Այս տեսանյութում ես Sublime Text-ում կայքէջ եմ խմբագրում, որը սովորել ենք («Ինչպես ստեղծել կայքէջեր» դասընթացում).
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Հրամանատողով խմբագրիչներ

Երրորդ տարբերակը հրամանատողով խմբագրիչ օգտագործելն է։ Եթե դեռ ծանոթ չես հրամանատողի հետ, ապա ավելի լավ է՝ չշարունակես այս ուղով ընթանալը, քանի որ առաջին հերթին պետք է բավական շատ ուսումնասիրես և սովորես հրամանատողի մասին։ Մյուս կողմից, եթե սիրում ես մուտքագրել և նավիգացիա կատարել ստեղնաշարով՝ մկնիկի փոխարեն, ապա քեզ դուր կգան հրամանատողի գործիքները։ Emacs և Vim-ը երկու հայտնի հրամանատողի խմբագրիչներ են. վերջիններս հաճախ ներբեռնված են լինում Unix-ով աշխատող համակարգերում, ինչպիսին Macs-ը և Linux-ն են։
Այս տեսանյութում ես Vim-ում կայքէջ եմ խմբագրում, որը սովորել ենք («Ինչպես ստեղծել կայքէջեր» դասընթացում).
«Քան» ակադեմիայի տեսաձայնագրող

Խմբագրիչի ընտրություն

Ո՞ր տարբերակը պետք է օգտագործես։ Այս պահին դեռևս կարող ես շարունակել օգտագործել «Քան» ակադեմիայի խմբագրիչները։ Սակայն լավ կլինի, որ սկսես ծանոթանալ առնվազն մեկ այլ խմբագրիչի հետ։ Որպես ծրագրավորող՝ օգտակար է իմանալ՝ ինչպես ծրագրավորել մի քանի խմբագրիչներ, քանի որ միգուցե անհրաժեշտ լինի մեկ այլ խմբագրիչ օգտագործել որևէ դասընթացի կամ աշխատանքի համար։
Խորհուրդ ենք տալիս, որ մի քանի անվճար տարբերակներ փորձարկես և պարզես, թե որն ես նախընտրում։ Կարող ես նաև հարցուփորձ անել ընկերներիդ և գործընկերներիդ շրջանում։ Ցանկալի է օգտագործել այն գործիքը, որն այդ պահին ավելի տարածված է գործընկերներիդ շրջանում, որովհետև խնդիր առաջանալու դեպքում միշտ կարող ես խորհուրդ հարցնել նրանցից։
Օրինակ՝ սա այն գրաֆիկն է, որ օգտագործում են «Քան» ակադեմիայի իմ գործընկերները.
Խմբագրիչների նախընտրությունների ներկայացնող սյունակային դիագրամ՝ հետևյալ հերթականությամբ. VSCode, Sublime, Emacs, VIM։
Վերջին անգամ խմբագրիչների նախընտրությունները ճշտել ենք 2018-ի հունիսին. դրանք կարող են փոփոխվել։
Եթե հիմա ընթերցում ես սա և արդեն օգտագործում ես ուրիշ խմբագրիչ, ապա ներքևում գտնվող «Խորհուրդներ» բաժնում կիսվիր քո օգտագործած խմբագրիչի տվյալներով և պատմիր, թե ինչու ես հատկապես դա նախընտրում։ Բոնուս միավորներ ստանալու համար կիսվիր քո խորհուրդներով ևս, և թե ինչպես կարելի է ստեղծել ProcessingJS ծրագրեր քո նախընտրած խմբագրիչում։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: