Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Օգտագործել ProcessingJS-ը «Քան» ակադեմիայից դուրս

Մեր խմբագրման միջավայրը հրաշալի է այստեղ։ Այն թարմացվում է ժամանակին և տեղեկացում է հայտնի սխալների, թվի սանդղակների և գույների ընտրման մասին։ Խմբագրման միջավայրն այստեղ ստեղծված է՝ նոր ծրագրավորողի շահերը հաշվի առնելով. մենք ամեն օր հազարավոր կադրեր ենք ընդունում, և այդ իսկ պատճառով ցանկանում ենք նրանց JavaScript սովորելու ընթացքն ավելի հեշտացնել։
Երբ ծանոթանաս JavaScript-ի հետ և ծրագրավորես ավելի բարդ ու երկար ծրագրեր, կսկսես նաև ուսումնասիրել քո խմբագրման միջավայրի տարբեր հնարավորությունները։ Միգուցե քեզ պետք չեն թարմացումներ, կամ գուցե ցանկանում ես տեղադրել քո կոդը մի քանի ֆայլերում, կամ գուցե ցանկանում ես ինտեգրում կատարել այս տարբերակի կառավարման համակարգով։ Կամ էլ գուցե պարզապես ցանկանում ես քո ProcessingJS ծրագրերն ինտեգրել դեպի քո կայքէջ։
Այս դեպքում գուցե սկսես քո ProcessingJS ծրագրերի ծրագրավորումը «Քան» ակադեմիայից դուրս։ Չես կարող պարզապես պատճենել և տեղադրել քո ծրագրի կոդը սեղանի խմբագրի ֆայլի մեջ և ակնկալել լավ աշխատող ծրագրային համակարգ։ Ի՞նչ կասես։
ProcessingJS-ը վեբ տեխնոլոգիաների հիմքում ստեղծված գրադարան է։ Երբ ծրագրավորում ես այս գրադարանով «Քան» ակադեմիայում, մենք հետնաբեմում ստեղծում ենք կայքէջ (HTML ֆայլ), տեղադրում ենք <canvas> թեգ, բեռնում ProcessingJS JavaScript գրադարանը և հետո գործարկում քո ծրագրի կոդը։
Նշանակում է, որ եթե ցանկանում ես աշխատել քո ծրագրի վրա «Քան» ակադեմիայից դուրս, ապա անհրաժեշտ կլինի ստեղծել HTML ֆայլ, որը կկատարի այն, ինչը մենք ենք կատարում։
Ահա մի օրինակ, որից կարող ես սկսել՝
Այս օրինակը ստեղծված է մեր կայքէջի միջավայրով՝ webpage environment։ Կարող ես տեղադրել այն HTML ֆայլ-ի և ցանկացած այլ կոդի խմբագրման միջավայրում։
Եթե քո ծրագրի կոդը տեղադրես այդ կաղապարում, ապա, ամենայն հավանականությամբ, կարող ես ուրախանալ, քանի որ ամեն ինչ հրաշալի կաշխատի։
Եթե ինչ-որ բան ճիշտ չի աշխատում, ապա պատճառը միգուցե կաղապարից է, որը չի օգտագործում ProcessingJS-ի ճիշտ նույն տարբերակը, որը մենք օգտագործում ենք «Քան» ակադեմիայում։ Մեր տարբերակը հատուկ ստեղծված է «Քան» ակադեմիայի ներսում օգտագործման համար, այդ իսկ պատճատով առաջարկում ենք օգտագործել պաշտոնական ProcessingJS գրադարանը, երբ ծրագրավորում ես «Քան» ակադեմիայից դուրս։
Կան մի քանի կարևոր տարբերություններ մեր ProcessingJS-ի և պաշտոնական տարբերակի միջև.
  • «Քան» ակադեմիան օգտագործում է mouseIsPressedmousePressed -ի փոխարեն գլոբալ բուլյանի համար։ Նմանապես «Քան» ակադեմիան օգտագործում է keyIsPressedkeyPressed-ի փոխարեն։ Դա նշանակում է, որ պետք է փոխես mouseIsPressed-ը և keyIsPressed-ը, երբ կաղապարում տեղադրում ես քո կոդը։
  • «Քան» ակադեմիան օգտագործում է կանխավ տեղադրված աստիճաններ բոլոր անկյունների պարամետրերի համար՝ ռադիաների փոխարեն։ Եթե քո ծրագրի անկյունների համար աստիճաններ ես օգտագործում, ապա կարող ես վերափոխել դրանք՝ օգտագործելով radians():
  • KA uses getImage() և getSound()պատկերների և ձայնային էֆեկտների համար, որը պաշտոնական տարբերակում առկա չէ։ Կարող ես օգտագործել PImage-ը պատկերների համար, ինչպես նաև անհրաժեշտ կլինի ստեղծել <audio> թեգ՝ ձայնը միացնելու համար։
Բացի այդ, պաշտոնական տարբերակն ունի ֆունկցիոնալության ավելի լայն շարք, ինչպես, օրինակ՝ պատկերի պարզեցում և ավելի շատ 3D հմտություններ։ Կարող ես ուսումնասիրել այս ամենը փաստաթղթավորման մեջ:
Մենք իհարկե կցանկանանք տեսնել այն բոլոր ծրագրերը, որոնք ստեղծում ես «Քան» ակադեմիայից դուրս։ Հուսով ենք, որ կկիսվես մեզ հետ, երբ ավարտես ծրագրերդ՝ հետ տեղադրելով մեր ProcessingJS տարբերակ, կամ կիսվելով մեր կայքէջի տիրույթում։
Հաջորդիվ՝ ավելի մանրամասն կխոսենք սեղանի խմբագրիչների և վրիպազերծման գործիքների մասին։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: