If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Memory․ ներածություն

«Հիշողությունը» զվարճալի խաղ է, որը միգուցե խաղացել ես «իրական կյանքում»՝ իրական խաղաքարտերով: Այն կոչվում է հիշողություն, քանի որ խաղի մեջ ամենակարևորը քո հիշողությունն է, թե որքան լավ կհիշես խաղաքարտերի դիրքը: Այս խաղը կարելի է ստանալ նաև համակարգչով և այն լավ օրինակ է, թե ինչպես կարելի է օգտագործել համակարգչի հիշողությամ՝ տեղեկությունը հիշելու համար, ինչպես օրինակ բազմության պարագայում:
Ահա թե ինչպիսի տեսք կունենա խաղը, երբ ավարտենք
Խաղը ստեղծելու համար, նախ և առաջ պետք է ստեղծել դրա ֆիզիկական մասերը՝օգտագործելով նկարելու հրամանները և գործարկել դրա կանոնները՝ օգտագործելով փոփոխականներ և տրամաբանություն : Մենք կստեղծենք ընդամենը մեկ խաղացողի համար նախատեսված խաղ,, ինչը արդեն իսկ կհեշտացնի մեր աշխատանքը: Ահա թե ինչ ենք օգտագործելու
  • Խաղը բաղկացած է զույգ թվով խաղաքարտերից, որոնց մի կողմում տարբեր նկարներ են , իսկ մյուս կողմում՝ ընդհանրական պատկեր: Միևնույն նկարը կարող է հանդիպել միայն երկու խաղաքարտերի վրա:
  • Երբ խաղը սկսում է, բոլոր խաղաքարտերը դրված են հակառակ դիրքով՝ փակ են:
  • Այնուհետև խաղացող, դրանց վրա սեղմելով, ընտրում է երկու խաղաքարտ: Եթե երկու խաղաքարտերի վրա միևնույն նկարն է, ապա դրանք մնում են բացված, հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց դրանք վերադառնում են նախնական՝ փակ դիրքին:
  • Խաղի նպատակն այն է, որ բոլոր խաղաքարտերը ի վերջո լինեն բացված: Այլ կերպ ասած՝ պետք է գտնել իրար համապատասխան նկարների բոլոր զույգերը՝ օգտագործելով նվազագույն թվով խաղաքարտեր: Սա նշանակում է, որ լավագույն արդյունքը կախված է փորձերի թվից. որքան ավելի քիչ են փորձերը, այդքան ավելի բարձր են արդյունքները՝

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: