If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ստեղծել եռաչափ մարմիններ

Ավելի նպատակահարմար է աշխատանքները սկսել խորանարդից, քանի որ այն պարզ պատկեր է: Չնայած քառանիստն ավելի քիչ կողմեր ունի, դրանք, սակայն, իրար ուղղահայաց չեն, ինչը փոքր-ինչ բարդացնում է ամեն ինչ: Սկսենք (0, 0, 0) սկզբնակետում գտնվող 200×200×200 պիքսելով խորանարդ ստեղծելով:
Նախքան ինչ-որ բան նկարելը պետք է ունենալ թվերի այնպիսի բազմություններ, որոնք նկարագրում են մեր պատկերները եռաչափ պատկերներով: Մասնավորապես՝ այնպիսի բազմություններ, որոնք նկարագրում են մեր հանգույցները և եզրերը:

Հանգույցներ

Սկսում ենք՝ սահմանելով հանգույցների այնպիսի բազմություններ, որտեղ յուրաքանչյուր հանգույց երեք թվերի բազմություն է, հանգույցի x, y , z կոորդինատները.
var node0 = [-100, -100, -100];
var node1 = [-100, -100, 100];
var node2 = [-100, 100, -100];
var node3 = [-100, 100, 100];
var node4 = [ 100, -100, -100];
var node5 = [ 100, -100, 100];
var node6 = [ 100, 100, -100];
var node7 = [ 100, 100, 100];
var nodes = [node0, node1, node2, node3, node4, node5, node6, node7];
Ինչպես նկատեցիր, գոյություն ունի հանգույցները մի շարք դրական կամ բացասական 100-ներով դասավորելու 8 տարբերակ:
Ստորև ներկայացված տեսողականացման մեջ կարող ես տեսնել 2x2x2 սկզբնակետում գտնվող խորանարդի հանգույցները: Պտտիր մկնիկի օգնությամբ.

Եզրեր

Այնուհետև սահմանում ենք եզրերի բազմությունը, որտեղ յուրաքանչյուր եզր երկու թվերի բազմություն է: Օրինակ՝ edge0-ն սահմանում է node0 -ի և node1-ի միջև ընկած եզրը: Հաշիվը սկսում ենք 0-ից, քանի որ բազմության ցուցիչները սկսվում են 0-ից (Առաջին հանգույցի արժեքը ստանալու համար պետք է գրել nodes[0]):
var edge0 = [0, 1];
var edge1 = [1, 3];
var edge2 = [3, 2];
var edge3 = [2, 0];
var edge4 = [4, 5];
var edge5 = [5, 7];
var edge6 = [7, 6];
var edge7 = [6, 4];
var edge8 = [0, 4];
var edge9 = [1, 5];
var edge10 = [2, 6];
var edge11 = [3, 7];
var edges = [edge0, edge1, edge2, edge3, edge4, edge5, edge6, edge7, edge8, edge9, edge10, edge11];
Ամենադժվարը ճիշտ եզրերն իրար միացնելն է: Ահա այն եզրերի տեսողականացումը, որոնք մենք միացնում ենք իրար խորանարդի համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: