If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կուղբ հերոսը

Արի սկսենք մեր կերպարը ստեղծելուց: Կօգտագործենք օբյեկտային կողմնորոշվածության նախագիծ, որպեսզի նկարագրենք կուղբի հատկանիշները: Այս ամենը քննարկվում է հոդվածում:
Խաղի կերպարը ստեղծելիս պետք է մտածենք՝ ինչ հատկություններ պետք է նա ունենա և ինչ գործողություններ պետք է կատարի: Օրինակ՝ մեր կուղբը պետք է հետևի իր x և y դիրքին և հաշվի հավաքած փայտիկների քանակը: Երկու գործողության կարիք ևս ունի՝ ցատկելու, ինչ հնարավորություն կտա նրան մի փոքր վեր բարձրանալ, և ընկնելու, ինչը հնարավորություն կտա մի փոքր ներքև իջնել:
Ահա թե ինչպիսի տեսք կարող է ունենալ.
Ծրագիրն այնքան էլ լավ չի կարողանում կատարել տարբեր գործողություններ, չնայած որ անիմացված չէ: Կուղբին կարող ենք տեսնել միայն մեկ դիրքում: Այդ պատճառով կավելացնենք նկարելու ֆունկցիան, և այս դեպքում կուղբը կկատարի տարբեր բաներ՝ կախված օգտատիրոջ հետ շփումից: Խաղի համար մեզ պետք է, որ կուղբը ցատկի, երբ օգտատերը սեղմում է space (բացատ) ստեղնը: Այս ամենը կարելի կատարել բավական հեշտությամբ.
draw = function() {
    background(255, 255, 255);
    if (keyIsPressed && key.code === 32) {
        beaver.hop();
    } else {
        beaver.fall();
    }
    beaver.draw();
};
Կոդը բավական արդյունավետ է, բայց եթե գործի դնենք այն, ստիպված կլինենք անընդհատ սեղմած պահել «Բացատ» ստեղնը, որպեսզի կուղբին ընկնելուց հետ պահենք: Ընկնելու դեպքում նա ընդիշտ կանհետանա կտավից և այլևս չի վերադառնա: Հարկավոր է սահմանափակել y արժեքը՝ տալով խելամիտ արժեք, որպեսզի կուղբը տեսանելի լինի էկրանին: Կերպարներին խաղային աշխարհում պահելը բնորոշ է խաղերին: Այս ամենը կարող ենք իրականացնել՝ պատկերելու ֆունկցիայում օգտագործելով սահմանափակում: Անհրաժեշտ է նշանակել համապատասխան մինիմալ և մաքսիմալ արժեքներ:
 this.y = constrain(this.y, 0, height-50);
Ահա և մեր ծրագիրը: Արդյունքում ստացանք ստեղնաշարով կառավարվող՝ ցատկող և ընկնող կուղբ: Կարող ես մի քիչ խաղալ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: