If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ցատկող կուղբ․ ներածություն

Կստեղծենք «Ցատկոտող կուղբ» անունով մի խաղ: Այն նման է Ֆլափփի թռչունի խաղին, որի մասին լսած կլինես, սակայն մի շարք տարբերություններ ունի: Այս խաղում օգտատերը կարող է կառավարել կուղբին՝ այնպես անելով, որ այն ցատկի վերև: Այսպիսով՝ կուղբը կարող է հավաքել փայտիկները և պատրաստել իր բույնը: Ահա թե ինչպիսի տեսք ունի այս խաղը.
Արի քայլ առ քայլ նայենք թե ինչպես կարող ենք ստեղծել խաղը:
Նախ՝ մտածենք խաղի տարբեր բաղադրիչների մասին: Ի՞նչն է ընդհանուր շատ խաղերում.
  • Խաղային կերպար: Ունենք միայն մեկ խաղային կերպար, և դա կուղբն է: Կերպարը տարբեր գործողություններ է կատարում, ինչպիսիք են ցատկելն ու ընկնելը, և ունենք դրանք գործածելու կարիք:
  • Ոչ խաղային կերպարներ: Շատ խաղեր ունեն «Ոչ խաղային կերպարներ (ՈԽԿ)», որոնք կառավարվում են ծրագրի միջոցով և հանդիսանում են խոչընդոտներ: Այս խաղի միակ խոչընդոտը միջավայրն է: Ամեն դեպքում, չկան ՈԽԿ-ներ, ինչը պարզեցնում է գործընթացը:
  • Միջավայր: Գործ ունենք side-scroller (աջ հատվածից դեպի ձախ շարժում կատարող) տեսակի խաղի հետ, որտեղ տեսնում ենք 2-d աշխարհը և կատարում ենք շարժումներ: Կա պարզ կապույտ երկինք, գետին և խոտ: Երկինքը լցված է փայտիկներով, և կուղբն ունի դրանք հավաքելու հնարավորություն:
  • Նպատակ: Կուղբը պետք է ցատկի, որպեսզի կարողանա վերցնել փայտիկները. նա չի կարող շատ բարձր ցատկել՝ ոչ վերև և ոչ ներքև: Հակառակ դեպքում նա չի կարողանա վերցնել փայտիկները: Խաղի նպատակն է բավարար քանակությամբ փայտիկներ հավաքել, անցնել հաջորդ փուլ և բույն պատրաստել:
Խաղ նախագծելիս հարկավոր է հաշվի առնել այսպիսի բաղադրիչները: Իրականում խաղի նախագիծը շատ էջեր ունեցող փաստաթուղթ է, իսկ մենք գրել ենք շատ հակիրճ տարբերակը: Այժմ մոտավոր հերթականությամբ կգործածենք խաղի բաղադրիչները:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: