If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ են անիմացիաները

Շնորհավորում ենք. դու արդեն կարող ես ծրագրավորման միջոցով նկարել։ Այժմ կսովորես այդ նկարներն անիմացնել՝ ընդամենը մի քանի տող ավելացնելով։
Արի նախ հասկանանք, թե ինչ է անիմացիան։ Ինչպե՞ս կարելի է առանց ծրագրավորման անիմացիա ստեղծել։
Թղթի մի քանի թերթի վրա իրարից մի քիչ տարբերվող նկարներ նկարիր։ Եթե դրանք ճիշտ հերթականությամբ շարես ու արագ թերթես, անիմացիայի տպավորություն կստեղծվի։ Ահա թղթով ու մատիտով արված անիմացիայի օրինակ՝ փողոցով անցնող մեքենա։
Փողոցով անցնող մեքենայի՝ թղթով ու մատիտով արված անիմացիա
Անկասկած այս անիմացիայի ստեղծումը երկար է տևել, և, չնայած դրան, որակն այնքան էլ լավը չէ. անգույն է ու շատ է տատանվում։
Բայց քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, կարող ենք, մի քանի տող կոդ գրելով, ավելի լավ անիմացիա ստեղծել։ Ահա այդպիսի օրինակ․
Փողոցով անցնող կարմիր մեքենայի՝ ծրագրավորված անիմացիա
Ուզո՞ւմ ես այդպես ծրագրավորել իմանալ։ Շարունակիր սովորել։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: