If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մաթեմատիկական արտահայտությունների կիրառումը JavaScript-ում

JavaScript-ում, ինչպես նաև ծրագրավորման այլ լեզուներում, կարող ենք մաթեմատիկական գործողությունների միջոցով թվեր հաշվել և արտահայտություններ ստեղծել։
Արդեն տեսել եք, թե ինչպես է հնարավոր, + գործողությունն օգտագործելով, Javascript-ում գումարել։ Կարող եք հանման համար օգտագործել - նշանը, բազմապատկման համար՝ * նշանը, բաժանման համար՝ / նշանը, և % նշանը՝ մնացորդն առանձնացնելու համար։ Ահա այդ նշանների օգտագործման օրինակ.
var x = 10;
var a = x + 5; // գումարիր 5, կստացվի 15
var b = x - 5; // հանիր 5, կստացվի 5
var c = x * 2; // բազմապատկիր 2-ով, կստացվի 20
var d = x / 4; // բաժանիր 4-ի, կստացվի 2,5
var e = x % 4; // բաժանիր 4-ի և առանձնացրու մնացորդը, կստացվի 2
Երբ արտահայտության մեջ մի քանի մաթեմատիկական գործողություն ես գրում, համակարգիչը հետևում է «գործողությունների հաջորդականությանը»՝ այդպիսով ապահովելով պատասխանների միանմանություն։ Դա, ամենայն հավանականությամբ, մաթեմատիկայի դասերի ընթացքում ուսումնասիրած գործողությունների հաջորդականությունն է, որը հիշելու համար հաճախ օգտագործվում է PEMDAS արտահայտությունը՝ փակագծեր, աստիճանացույց, բազմապատկում, բաժանում, գումարում, հանում։ Գործողությունների հաջորդականության մասին ավելին իմանալու համար կարող ես նայել «Քան» ակադեմիայի այս տեսանյութը։
Այս օրինակում նախ կհաշվի փակագծում եղած երկու արտահայտությունների արժեքը, հետո ստացված արժեքները կբազմապատկի, որից հետո այդ արժեքին կգումարի 100։
  var x = 10;
  var a = (x + 10) * (x / 2) + 100;
Փակագծեր դնելու սկզբունքը նույնն է, ինչ մաթեմատիկայում։ Եթե ուզում ես, որ հաշվարկի հաջորդականությունը տարբերվի ընդունված գործողությունների հաջորդականությունից, փակագիծ դիր, հակառակ դեպքում՝ մի դիր։
Հաջորդիվ կքննարկենք փոփոխականներ և մաթեմատիկական գործողություններ ներառող ավելի բարդ արտահայտություններ։ Մինչ այդ, համակարգչի հաշվարկի տրամաբանությունն ավելի լավ հասկանալու համար կարող ես փորձարկել այս մաթեմատիկական արտահայտություններից մի քանիսը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: