If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Տեքստ և տողայիններ․ ամփոփում

Արի տեքստային տարբերակով վերանայենք այն, ինչ սովորեցինք այս ներածության ընթացքում։
Այս ներածությունից առաջ հիմնականում թվեր էինք օգտագործում. ֆունկցիաներին տալիս էինք թվային արժեքներ, փոփոխականներում թվեր էինք պահում և այլն։ Ինչպես տեսար, հնարավոր է նաև տեքստ օգտագործել։ JavaScript-ում տեքստային արժեքներն անվանում ենք տողային (string), քանի որ դրանք սկզբունքորեն տողեր են։
Տողային ստեղծելու համար տեքստը գրում ենք չակերտների մեջ (" ")։
"Hello World!"
Տողայինն օգտագործելու և տպելու համար կարող ենք այն փոխանցել text() հրամանին։
text("Hello World!", 100, 100);
Կարող ենք նաև այն պահել փոփոխականի մեջ և հետո փոխանցել text() հրամանին։
var myGreeting = "Hello World!";
text(myGreeting, 100, 100);
Կարող ենք օգտագործել նաև այս չակերտները՝ ' '։
var myGreeting = 'Hello World!';
Բայց չենք կարող տեքստի մի կողմում մի տեսակի չակերտ օգտագործել, մյուս կողմում՝ ուրիշ. դա սխալ է։ Ընտրիր այդ չակերտներից որևէ մեկը և միայն դա օգտագործիր։
var myGreeting = 'Hello World!"; // Օ, ո՛չ։ 
Տողայինների հետ նույնպես կարող ենք գործողություններ կատարել։ Օրինակ՝ կարող ենք մեկ տողայինին գումարել մյուս տողայինը։
var myGreeting = "Alo";
var myName = "Winston";
var sayHello = myGreeting + ", " + myName + "!"; // Alo, Winston!
JavaScript-ում տողայիններ միացնելու գործողությունը կոչվում է տողայինների շղթայակցում։ Դրանց կարող ենք նաև թվային արժեքներ միացնել։
var xPos = 10;
var yPos = 20;
var label = "The coordinates are " + xPos + ", " + yPos;
Այս ներածության ընթացքում նաև տեսանք, որ text() հրամանի միջոցով էկրանի վրա տողային ցուցադրելիս կարող ենք տեքստի չափն ու գույնը փոխել. դրա համար պետք է այլ հրամաններ էլ օգտագործել։ Այդ հրամանների մասին կարող ես ավելին կարդալ մեր փաստաթղթավորման մեջ (դա գտնելու համար սեղմիր «Փաստաթղթավորում» ներդիրը)։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: