If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ամփոփում․ փոփոխականներ

Ահա այն, ինչ քննարկեցինք փոփոխականների վերաբերյալ ներածության ընթացքում։
Փոփոխականը արժեք պահելու միջոց է։ Օգտագործելու համար պետք է փոփոխականը հայտարարել, որպեսզի ծրագիրն իմանա փոփոխականի գոյության մասին, և արժեք տալ, որպեսզի ծրագիրն իմանա, թե այդ փոփոխականում ինչպիսի արժեք ենք պահելու։
Ահա ինչպես կարող ենք հայտարարել «xPos» անունով փոփոխական։
var xPos;
Այժմ կարող ենք xPos-ին տալ 10 արժեքը։
xPos = 10;
Եթե ուզենք, և շատ հաճախ մենք հենց դա էլ ուզում ենք, կարող ենք մեկ դրույթում և՛ հայտարարել, և՛ արժեք տալ։
var xPos = 10;
Եթե որևէ պահի ինչ-ինչ պատճառներով ցանկանանք փոփոխականի արժեքը փոխել, կարող ենք նոր արժեք տալ։
var xPos = 10;
// որոշ ժամանակ անց ...
xPos = 20;
Մեր նկարները անիմացնելիս կտեսնենք, թե ինչով կարող է նոր արժեք տալը օգտակար լինել։
Ինչպե՞ս ընտրենք փոփոխականների անունները։ JavaScript-ի փոփոխականների համար հետևիր այս կանոններին։
  • Փոփոխականների անունները կարող են սկսվել տառերով, « $ » կամ « _ » նշաններով։ Դրանք կարող են պարունակել միայն տառեր, թվեր և « $ » ու « _ » նշանները։ Դրանք չեն կարող սկսվել թվով։ «myVariable», «leaf_1» և «$money3» անունները վավեր են։
  • Փոփոխականներում կարևոր է հաշվի առնել՝ տառը մեծատառ է, թե փոքրատառ. այսինքն՝ «xPos»-ը «xpos»-ից տարբերվում է, հետևաբար պետք է հետևողական լինել։
  • Որևէ փոփոխական չի կարող կրել արդեն գոյություն ունեցող փոփոխականի անունը. այդպիսի փոփոխականները ProcessingJS ծրագրավորման միջավայրում շատ են։ Եթե երբևէ տեսնես, օրինակ՝ «Read only!» (միայն կարդալու համար) սխալը, փորձիր փոփոխականներիդ անունները փոխել։
  • Փոփոխականների անունները պետք է իմաստ ունենան և հստակ լինեն. օրինակ՝ «ts»-ի փոխարեն օգտագործիր «toothSize»։
  • Եթե փոփոխականի անունը մի քանի բառից է կազմված, ապա կարող ես երկրորդ բառը գրել մեծատառով. օրինակ՝ գրիր «toothSize»՝ «toothsize»-ի կամ «tooth_size»-ի փոխարեն։
Եթե փոփոխականների հետ կապված ինչ-որ բան չես հասկացել, ավելի լավ է՝ հիմա հարցնես, քանի որ արդեն հաջորդ հոդվածում՝ անիմացիաներ ուսումնասիրելիս, փոփոխականներ շատ ենք օգտագործելու։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: