If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ սովորել հետո

Դու հաջողությամբ սովորեցիր SQL։ Հիմա, քանի որ այդքանը սովորել ես, ահա մի քանի մտքեր, թե ինչպես կարող ես շարունակել ուսուցումդ։

Փորձիր SQL-ն այլ տեղերում

«Քան» ակադեմիայում մենք քեզ համար ստեղծել ենք մի հարթակ, որտեղ կարող ես խաղալ SQL-ի հետ մի փոքր կեղծ տվյալներով։ Խորհուրդ ենք տալիս դրա հետ լիքը փորձեր անել, բայց դու հավանաբար կուզես քո գիտելիքներն օգտագործել իրական տվյալներով աշխատելու համար։
Փորձիր SQL-ը տվյալների վերլուծության համար։ Ներկայումս SQL-ը հաճախ օգտագործվում է ամեն տեսակի տեղերից եկող տվյալների վերլուծության համար։ Տվյալներն անմիջապես վերլուծելու մի տարբերակ է Google-ի BigQuery-ն, որը ներառում է SQL-անման լեզու և թողնում է վերբեռնել տվյալներ կամ օգտագործել հասանելի տվյալների հավաքածուներ։ Կարդա BigQuery-ի փաստաթղթավորումը կամ կարդա այս BigQuery-ի հոդվածը։
Փորձիր SQL-ը սերվերների համար։ SQL-ը կարող է օգտագործվել հավելվածի սերվերի տվյալները կառավարելու համար։ Օգտատերն օգտագործում է հավելվածի արտաքին հատվածը (frontend), այսինքն՝ կայքէջը կամ բջջային հավելվածը, արտաքին հատվածն ուղարկում է HTTP հարցումներ ներքին հատվածին (backend), այսինքն՝ սերվերին, իսկ ներքին հատվածն էլ տվյալների բազային տալիս է SQL հրամաններ։ Դու կարող ես քո համակարգչում ստեղծել սերվերով հավելված՝ օգտագործելով տարբեր լեզուներ. երկու հայտնի բլոկներն են LAMP-ը և LAPP-ը։
Փորձիր SQL-ը կայքէջում։ Եթե չունես սերվեր կամ վերլուծելու տվյալներ, կարող ես կայքէջի ներսում օգտագործել SQLite, որպեսզի կայքն օգտագործող օգտատերերի տվյալները պահեստավորես այդտեղ։ Սակայն տվյալները չեն պահեստավորվի, երբ օգտատերը դուրս գա կայքէջից։ Դու կարող ես ստեղծել այս օրինակի նման մի բան՝ օգտագործել SQLite-ը կայքէջում։

Սովորիր ավելի շատ SQL

Արդեն շատ բաներ իմացանք SQL-ի մասին, բայց որքան ավելի շատ ես օգտագործում, հատկապես հավելվածներում տվյալների բազաներ ստեղծելու, կարդալու/գրելու համար, պետք է ծանոթ լինես բոլոր ֆունկցիաների, հարցումների ու հրամանների հետ։ Ավելին կարող ես սովորել ցուցիչների ու հարցումների ծրագրում, սահմանափակումներ, ձգաններ, դիտումներ և օտար բանալիներ բաժինների մասին։ Լավ է, եթե գիտես, թե որ SQL միջավայրն ես օգտագործելու, որպեսզի ձեռքիդ տակ ունենաս ճիշտ փաստաթղթավորումը։
Սերվերի համար SQL սովորելու հետ մեկտեղ կարող ես նաև սովորել օգտագործել SQL-ի տարբեր, հայտնի տարբերակներ, ինչպիսիք են MySQL-ը PostGreSQL-ը, Oracle-ը, MS SQL-ը և DB2-ը։

Խորացիր տվյալների բազաների մեջ

SQL-ը տվյալների բազաների հետ շփվելու եղանակ է, հետևաբար SQL սովորելով դու նաև ստացել ես տվյալների բազաների աշխատելու մասին գիտելիքների մի որոշ պաշար։ Այնուամենայնիվ, շատ ավելի կարող ես խորանալ տվյալների բազայի մեջ՝ սովորելով ավելին տեսությունների, սկզբունքների և դիզայնների մասին, որոնց լավ օրինակներ են հարաբերական դիզայնի տեսությունը, հարաբերական հանրահաշիվը և միասնականացված մոդելավորման լեզուն (բոլորն անգլերենով են)։ Դրանք սովորելու մի եղանակ է Սթենֆորդի «Տվյալների բազաների ներածություն» դասը (անգլերեն):

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: