If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ով է SQL-ի հարցումներ կատարում

Վարժությունների լոգերի այս պարզ տվյալներով կարողացանք ստանալ շատ օգտակար և տարբեր հարցումներ։ Հիմա արի մի քիչ դադար վերցնենք հարցումներից և խոսենք այն մասին, թե ովքեր են զբաղվում հարցում կատարելով և ինչ նպատակով։
Պատկերացնենք, որ ունենք վարժության ծրագիր, որի մեջ կան հազարավոր օգտատերեր, ովքեր տվյալները պահեստավորում են վարժության լոգերի աղյուսակի մեջ, որն օգտագործում ենք մենք։ Ծրագրով օգտատերերը կարողանում են ներմուծել ամենօրյա լոգերը և տեսնել իրենց առաջընթացն անձնական վահանակում․
Կայքի վարժության օրինակ, որն ունի գրաֆիկներ
Նմանատիպ ծրագրի համար կան որոշ մարդիկ, ովքեր ծրագրի հետ աշխատում են SQL-ի հարցումներով:
Ծրագրակազմի ինժեներներ
Նրանք այն մարդիկ են, ովքեր կառուցում են ծրագրի ներքին՝ սերվերային հատվածը և արտաքին հատվածը՝ HTML/CSS/JS, որը պատկերավոր կերպով ցույց է տալիս տվյալները։ Ծրագրակազմի ինժեներներն օգտագործոում են SQL, որ հաղորդակցվեն տվյալների բազայի սերվերային այն հատվածի հետ, որը պահում է օգտատիրոջ տվյալները։ Նրանք պետք է նաև իմանան, թե ինչպես կատարել հարցումներ արտաքին հատվածի համար։ Օրինակ, եթե օգտատերերը վահանակի վրա տեսնեն, թե որքան վարժություն են կատարել այդ օրը, ինժեները պետք է հասկանա, թե ինչպես պետք է կատարի SELECT-ով հարցումը, որը կտա տվյալն օգտատիրոջ հետ։ Նրանք պետք է իմանան, թե ինչպես ներմուծել տվյալներ և թարմացնել դրանք (այդ մասին կխոսենք հետո)։
Տվյալագետներ
Նրանց գործն է վերլուծել տվյալները, փորձել հասկանալ ավելին օգտատերերի մասին՝ այդպիսով հասկանալով, թե, օրինակ, որ առարկան օգտատերն ավելի շատ կցանկանա սովորել և որ առարկան պետք է նրան առաջարկել։ Տվյալագետները պետք է կարողանան օգտվել SELECT հրամաններից, քանի որ շատ խճճված հարցումների դեպքում միշտ հարկավոր է նախ և առաջ վերլուծել ունեցած տվյալները։ Օրինակ՝ նրանք օգտագործում են SELECT, որ տեսնեն այն օգտատերերի տոկոսը, ովքեր ավելի շատ պարապում են առավոտյան, քան թե երեկոյան, և այդ տվյալները ստանալու համար նրանց պետք են CASE և GROUP BY հրամանները։
Արտադրանքի կառավարում
Նրանք են ընկերությունների որոշում կայացնողները՝ մարդիկ, ովքեր նայում են տվյալները, խոսում օգտատերերի հետ, հետևում են շուկային և փորձում հասկանալ, թե ինչպես կարող են բարելավել արտադրանքը, որպեսզի օգտատերերի քանակն ավելանա, նրանց ավելի ուրախացնի կամ էլ ընկերությանը ֆինանսապես փոխշահավետ լինի։ Այդ գործի համար հաճախ հարկավոր է լինում SQL-ում հարցում կատարելու իմացություն, որով նրանք կարողանում են վիճակագրությամբ հասկանալ, թե որոնք են արտադրանքի հաճախ օգտագործվող մասերը կամ այն մասերը, որոնք օգտագործվում են զարմանալի եղանակով կամ էլ ընդհանրապես չօգտագործվող մասերը։ Նրանք օգտագործում են SELECT հրամանը, որ տեսնեն, թե քանի օգտատեր է, օրինակ, օգտագործում "heart_rate" դաշտը։
Քանի որ այս բոլոր մարդիկ աշխատում են նույն կազմակերպությունում, նրանք կարող են և պարտավոր են միմյանց հաղորդել իրենց գիտելիքները, թե ինչպես օգտագործել SQL-ն իրենց տվյալների բազաների համար։ Ոչ բոլորն են պարտավոր լինել SQL-ի վարպետ, բայց շատերը կարող են SQL-ի որոշակի իմացություն ունենալով ինքնազարգանալ կազմակերպությունում և ավելի հմտանալ իրենց գործում՝ փորձի և գիտելիքների փոխանակումներով։
Այս նոտայի վրա շարունակիր սովորել ավելի խորացված հմտություններ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: