Հիմնական նյութ
Բաժին․ Ալգորիթմներ
Այս բաժնի մասին
Մենք համագործակցել ենք Դարթմութի քոլեջի դասախոսներ Թոմ Քորմենի և Դեվին Բալկքոմի հետ, որպեսզի քեզ սովորեցնենք համակարգչային գիտությունների ամենահայտնի ալգորիթմները, որոնք ներառում են որոնում, տեսակավորում, ռեկուրսիա և գրաֆիկների տեսություն։ Սովորիր մեր հոդվածներով, վիզուալիզացիաներով և կոդ գրելու մարտահրավերներով։Ի՞նչ են ալգորիթմները, և ինչո՞ւ են դրանք քեզ պետք։ Սկզբից արի ծանոթանանք դրանց հետ, իսկ հետո խոսենք երկու խաղի մասին՝ թիվ գուշակելու խաղի և ճանապարհ գտնելու խաղի, որոնք արագորեն հաղթահարելու համար պետք կգան ալգորիթմները։
Ծանոթացիր երկուական որոնմանը, որը զանգվածից տարրն արագ գտնելու եղանակ է։
Սովորիր օգտագործել ասիմպտոտային վերլուծությունը` նկարագրելու ալգորիթմի արդյունավետությունը և թե ինչպես օգտագործել ասիմպտոտային նշագրումը (Big O, Big-Theta և Big-Omega) ավելի ճշգրտորեն նկարագրելու արդյունավետությունը։
Սովորիր ընտրական տեսակավորում, որը պարզ ալգորիթմ է՝ արժեքներով զանգվածները տեսակավորելու համար, և պարզիր, թե ինչու է այն ոչ ամենաարդյունավետ ալգորիթմը։
Սովորել
Սովորիր ներդրման տեսակավորում, որը մեկ ուրիշ պարզ ալգորիթմ է, բայց ոչ արդյունավետ՝ զանգված տեսակավորելու համար։
Սովորիր ռեկուրսիայի մասին, որն ալգորիթմներում հաճախ օգտագործվող տեխնիկա է։ Տես, թե ինչպես պետք է օգտագործել ռեկուրսիան՝ թվի ֆակտորիալ կամ աստիճան գտնելու կամ էլ արվեստ ստեղծելու համար։
Սովորել
Օգտագործիր ռեկուրսիա, որպեսզի լուծես Հանոյի աշտարակների՝ անչափ հայտնի մաթեմատիկական խնդիրը։
Սովորիր միացման տեսակավորում, որն ավելի արդյունավետ տեսակավորման ալգորիթմ է՝ հիմնված ռեկուրսիայի գաղափարի վրա։
Սովորիր արագ տեսակավորում, որը նաև արդյունավետ տեսակավորման ալգորիթմ է, որն օգտագործում է ռեկուրսիա՝ զանգվածն արագորեն տեսակավորելու համար։
Սովորիր կազմել գրաֆիկներ, տալ դրանց գագաթներ, կողմեր ու կշիռներ և տարբեր ձևերով պահեստավորել գրաֆիկի տվյալները տարբեր տեսակի ցուցակներում։
Սովորիր լայնությամբ որոնումն օգտագործելով տեղափոխվել գրաֆիկով՝ հատուկ հանգույց գտնելու համար։ Կամ անցիր բոլոր հանգույցների վրայով։
Մտքեր, թե ինչպես կարող ես շարունակել ալգորիթմներ սովորելու քո ուղին։