If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ինչ անել այստեղից հետո

Դու անցար ամբողջի վրայով։ Շնորհավո՜ր։ Դու սովորեցիր ալգորիթմների հիմունքներն ու տեսար դրանց բազում օրինակներ։
Շատ ավելին կարող ես սովորել, եթե խորանաս այս թեմաների մեջ։ Այստեղ տես Wikipedia-ի ալգորիթմների ցուցակը։ Կան հազարավոր գործող ալգորիթմներ, և կան շատերը, որոնք քո գլխում են, բայց դեռ լույս աշխարհ չեն եկել։
Թոմաս Քորմենը՝ այս նյութերի համահեղինակը, նաև ալգորիթմների մասին երկու գրքի համահեղինակ է․
  • Ալգորիթմների ներածություն․ սա ամենահայտնի ուսումնական դասագիրքն է ալգորիթմների մասին։ Այն միևնույն ժամանակ ճշգրիտ է՝ ապացուցելով ալգորիթմների աշխատելու ժամանակների ճշտությունը, և մանրամասն՝ 1300 էջում մանրակրկիտ անցնելով մի քանի տասնյակ ալգորիթմների վրայով։
  • Բացված ալգորիթմներ․ սա ավելի թիրախված է այն կարդացողների համար, ովքեր ուզում են զգալ ալգորիթմների համը և վերլուծել դրանք։ Այն ավելի քիչ մաթեմատիկա է և ավելի շատ ներածություն ու օրինակներ։
Նաև մի քանի անվճար 2-մասանի դասընթաց կա Coursera-ում․
  • Ալգորիթմներ I & II․ Ներածական դասընթաց, որը ներառում է ալգորիթմների տեսակավորում և փնտրում Java-ով։
  • Ալգորիթմներ․ դիզայն և վերլուծություն I & II․ Ներածական դասընթաց, որը ներառում է ալգորիթմների հիմնական հատկությունները, բաժանիր և տիրիր մեթոդներ, գրաֆիկներով ալգորիթմներ, պատահականեցված ալգորիթմներ և ավելին՝ ծրագրավորման լեզվի ընտրությունը թողնելով քեզ։
Մենք նախատեսում ենք այս նյութերն ավելացնել «Քան» ակադեմիայում, հետևաբար մեզ հետ կապի մեջ եղիր։

Նյութը ստեղծվել է Դարթմութի համակարգչային գիտությունների դասախոսներ Թոմաս Քորմենի և Դեվին Բալկքոմի, ինչպես նաև «Քան» ակադեմիայի ծրագրավորման թիմի կողմից։ Նյութը լիցենզավորվել է CC-BY-NC-SA-ի կողմից։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: