If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Սիերպինսկիի եռանկյունը

Առայժմ մեր հանդիպած ռեկուրսիայի օրինակներում ամեն քայլում հարկավոր է լինում կատարել մեկ ռեկուրսիայի կանչ։ Բայց երբեմն հարկ է լինում միանգամից մի քանի կանչ կատարել։ Ահա դրա լավագույն օրինակը՝ մաթեմատիկական կառույց, որը հայտնի է որպես Սիերպինսկիի եռանկյուն
Ամբողջական Սիերպինսկիի եռանկյուն
Ինչպես տեսնում ես, այն փոքր քառակուսիների հավաքածու է, որոնք նկարված են հատուկ հաջորդականությամբ։ Ահա, թե ինչպես կարող ենք այն նկարել։ Սկսիր մի դատարկ քառակուսուց և այն բաժանիր չորս մասի այսպես՝
Սիերպինսկիի եռանկյուն՝ 2-ը 2-ի վրա
Քառակուսիներից երեքի վրա × նկարիր՝ վերին ձախի, վերին աջի և ստորին աջի, և դրանք նույնապես բաժանիր չորս մասի․
Սիերպինսկիի եռանկյուն՝ 4-ը 4-ի վրա
Այսպես անընդհատ շարունակիր։ Բոլոր ×-ով նշված քառակուսիները բաժանիր չորս մասի և ×-ով նշիր վերին ձախ, վերին աջ և ստորին աջ քառակուսիները, իսկ ստորին ձախը թող մնա չնշագրված։
Սիերպինսկիի եռանկյուն՝ 8-ը 8-ի վրա
Սիերպինսկիի եռանկյուն՝ 16-ը 16-ի վրա
Սիերպինսկիի եռանկյուն՝ 32-ը 32-ի վրա
Սիերպինսկիի եռանկյուն՝ 64-ը 64-ի վրա
Երբ քառակուսիները բավականաչափ փոքրանան, այլևս մի բաժանիր։ Եթե բոլոր ×-ով գծանշված քառակուսիները ներկես և մոռանաս մյուս քառակուսիների մասին, կստանաս Սիերպինսկիի եռանկյուն։ Ահա այն․
Ամբողջական Սիերպինսկիի եռանկյուն
Ամփոփելու համար՝ ահա, թե ինչպես քառակուսու մեջ նկարել Սիերպինսկիի եռանկյուն․
  • Տես, թե որքան փոքր է քառակուսին։ Եթե այն բավականաչափ փոքր է, որպեսզի լինի առաջնային դեպքը, ուղղակի ներկիր այն։ Դու ես ընտրում, թե որն է քեզ համար փոքրը։
  • Հակառակ դեպքում քառակուսին բաժանիր վերին ձախ, վերին աջ, ստորին աջ և ստորին ձախ մասերի։ Ռեկուրսիայով լուծիր երեք ենթախնդիր․
    1. Վերին ձախ քառակուսու մեջ նկարել Սիերպինսկիի եռանկյուն
    2. Վերին աջ քառակուսու մեջ նկարել Սիերպինսկիի եռանկյուն
    3. Ստորին աջ քառակուսու մեջ նկարել Սիերպինսկիի եռանկյուն
Ուշադրություն դարձրու, որ դու կատարում ես երեք ռեկուրենտ կանչ։ Ահա թե ինչու է Սիերպինսկիի եռանկյունը նկարելը բազմակի ռեկուրսիայի լավ օրինակ։
Դու կարող ես ընտրել չորս քառակուսուց ցանկացած երեքը։ Արդյունքում կստանաս նույն եռանկյունը՝ ուղղակի վերևի նկարի համեմատ՝ 90 աստիճանի ինչ-որ բազմապատիկով շրջված (Եթե ռեկուրսիայով ներկես քառակուսիների միջի այլ քանակությամբ քառակուսիներ, հետաքրքիր արդյունք չես ստանա)։
Ստորև բերված ծրագիրը նկարում է Սիերպինսկիի եռանկյուն։ Փորձիր որոշ տողեր դարձնել մեկնաբանություն կամ հանել մեկնաբանությունից, որ տարատեսակ շրջված եռանկյուններ ստանաս․

Նյութը ստեղծվել է Դարթմութի համակարգչային գիտությունների դասախոսներ Թոմաս Քորմենի և Դեվին Բալկքոմի, ինչպես նաև «Քան» ակադեմիայի ծրագրավորման թիմի կողմից։ Նյութը լիցենզավորվել է CC-BY-NC-SA-ի կողմից։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: