Հիմնական նյութ
Համակարգչային գիտություն
Դասընթաց․ (Համակարգչային գիտություն) > Բաժին 1
Դաս 4: Ընտրական տեսակավորում- Տեսակավորում
- Մարտահրավեր․ փոխանակում
- Ընտրական տեսակավորման կեղծ կոդը
- Մարտահրավեր․ ենթազանգվածի ամենափոքր արժեքը
- Մարտահրավեր․ օգտագործել ընտրական տեսակավորում
- Ընտրական տեսակավորում. վերլուծություն
- Նախագիծ․ ընտրական տեսակավորման պատկերավորում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Տեսակավորում
Ցուցակն աճման կամ նվազման կարգով տեսակավորելը կարող է մարդուն կամ համակարգչին օգնել ցուցակից շատ ավելի արագ գտնել տարրեր՝ օգտագործելով, օրինակ, երկուական որոնումը կամ այլ ալգորիթմներ։ JavaScript-ն ունի ներկառուցված տեսակավորման մեթոդ։ Այն աշխատում է թվերի կամ նույնիսկ տողայինների զանգվածների համար․
var animals = ["gnu", "zebra", "antelope", "aardvark", "yak", "iguana"];
animals.sort();
println(animals);
Նույնիսկ եթե JavaScript-ն ունի ներկառուցված տեսակավորման մեթոդ, տեսակավորումը լավ օրինակ է, թե քանի տարբեր եղանակով կարող է լուծվել մի խնդիրը, որտեղ որոշ եղանակներ ավելի լավն են մնացածից։ Տեսակավորումը հասկանալն ու պատկերացնելն ալգորիթմներին և համակարգչային գիտություններին վարպետորեն տիրապետելու առաջին քայլն է։
Մկանները տաքացնելու համար հիմա կօգտագործենք մի տեսակավորման ալգորիթմ և դրանով կխաղանք այս խնդրի հետ։ Դու կարող ես փոխել քարտերի տեղերը՝ սեղմելով սկզբից մի քարտի վրա, հետո մյուսի։ Քարտերի տեղերը փոխիր այնքան, մինչև դրանք կդասավորվեն աճման կարգով։
Ի՞նչ մարտավարությամբ դասավորեցիր քարտերը։ Դասավորելու ընթացքում փոխեցի՞ր մարտավարությունդ։
Նյութը ստեղծվել է Դարթմութի համակարգչային գիտությունների դասախոսներ Թոմաս Քորմենի և Դեվին Բալկքոմի, ինչպես նաև «Քան» ակադեմիայի ծրագրավորման թիմի կողմից։ Նյութը լիցենզավորվել է CC-BY-NC-SA-ի կողմից։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։