If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծածկագրերն ընդդեմ կոդերի

Նախ և առաջ արի համոզվենք, որ հասկանում ենք ծածկագրի ու կոդի տարբերությունը։ Իրականում գիտե՞ս՝ արի ինչ անենք։ Վեր կաց ու ինչ-որ մեկին հարցրու այդ երկուսի տարբերությունը։ Մինչ դու դա կանես, ես այստեղ կսպասեմ ու կպատրաստեմ Լորենցի այս ծածկագրի մեքենան...
Նրանք դժվարությա՞մբ պատասխանեցին։ Շատ մարդկանց համար այդ երկու բառերը բացարձակ նույնն են։ Բարդ հարց է։ Բարեբախտաբար, մենք ունենք տեսանյութ Մորզեի այբուբենի մասին, որը ներկայացնում է կոդագրքի գաղափարը։ Այս տեսանյութում մենք տեսնում ենք, թե ինչպես են տելեգրաֆ գործողությունները ժամանակ խնայում՝ ամբողջական նախադասությունները քարտեզելով ավելի կարճ բառերի հետ։
Այստեղ accountant բառը կոդ է "Come at once. Do not delay." նախադասության համար։ Կոդը մի իմաստ ունեցող բանից՝ բառ, բառակապակցություն, նախադասություն, մեկ ուրիշ բանի քարտեզումն է, սովորաբար՝ սիմվոլների ավելի կարճ խումբ։ Օրինակ՝ կարող ենք «խնձոր» բառը կոդավորել որպես 67։ Ընդհանրապես կոդերը ժամանակ խնայելու միջոց են, և աշխարհով մեկ նամակներ ուղարկելու դեպքում ժամանակը փող է։
Կոդագիրքն այս քարտեզումների ցուցակն է։ Կոդագրքերը գոյություն ունեին դեռ այն ժամանակվանից, ինչ սկսել ենք գրել: Ուղղակի հիշիր, կոդին պետք է կոդագիրք։
Լավ, իսկ ծածկագրե՞րը։
Ամենակարևորն այն է, որ ծածկագրերի մեջ իմաստ չկա։ Դրանք մեխանիկական գործողություններ են՝ ալգորիթմներ, որոնք ստանում են տառերի տարօրինակ դասավորության տեսք։ Օրինակ՝ Կեսարի ծածկագրում տեսանք, թե ինչպես է այբուբենում ամեն տառ քարտեզվում ուրիշ տառի հետ։ Օրինակ՝ A→D,  B→E և C→F, երբ տեղաշարժում ենք չորսով։ Այսպիսի ծածկագրումը կոչվում է shift ծածկագրում։
Այս ինտերակտիվ սարքով հասկացիր, թե ինչպես է այն աշխատում․
Այս դեպքում մեզ կոդագիրք պետք չէ։ Դրա փոխարեն մենք հետևում ենք մի քանի ցուցումների՝ ալգորիթմի, որտեղ բոլոր տառերը տեղաշարժում ենք ինչ-որ հաստատուն թվով։ Ալգորիթմը պահանջում է միայն մի տեղեկություն՝ բանալի։ Վերևի օրինակում, որտեղ A→D, բանալին չորսն է։ Այս բանալին պետք է ունենան երկու կողմերը, որպեսզի կարողանան գաղտնագրել նամակները՝ HELLO → KHOOR, և գաղտնազերծել դրանք՝ KHOOR→HELLO։
Վերադառնանք մեր հարցին․ ո՞րն է կոդերի և ծածկագրերի տարբերությունը։ Կոդերը հիմնականում լինում են իմաստային փոխարինողներ, մինչդեռ ծածկագրերը կենտրոնանում են սիմվոլների փոփոխման վրա։ Կոդը պահեստավորված է որպես կոդագրքի քարտեզում, մինչդեռ ծածկագրերը սիմվոլները փոխարինում են ըստ ալգորիթմի։
Հիմա արի հաջորդ վարժության մեջ ամփոփենք Կեսարի ծածկագրի մեխանիկան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: