Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Մուտքային(Input) և ելքային(Output) սարքեր

Որպես համակարգչից օգտվողներ, մենք ամենից շատ ծանոթ ենք համակարգչի այն մասերին, որոնց հետ մենք ամեն օր շփվում ենք, դրանք մուտքային և ելքային սարքերն են:

Մուտք (Input)

Առաջին իսկ համակարգիչները որպես մուտք էին ընդունում միայն «դակված քարտերը»: Համակարգչային ինժեներները պետք է զգույշ դակեին իրենց հրահանգները, իսկ հետո քարտերը մտցնեին համակարգչի մեջ:
Դակված քարտ, որն օգտագործվում էր 1970-ականներին՝ Fortran ծրագրերը IBM հիմնական համակարգիչ մուտքագրելու համար: Աղբյուրը՝ Harke, Wikipedia
Բարեբախտաբար, համակարգիչները երկար ճանապարհ են անցել 1970-ականներից ի վեր, և այժմ մենք կարող ենք տվյալները մուտքագրել դրանց մեջ՝ օգտագործելով մի շարք հեշտ օգտագործվող սարքեր: Ամենատարածված մուտքային սարքերն են ստեղնաշարը, մկնիկը և սենսորային էկրանը:
Կան հարյուրավոր այլ մուտքային սարքեր, ինչպիսիք են ձայնային ալիքները գրավելու համար միկրոֆոններ, սկաներներ՝ պատկերի տվյալները ֆիքսելու համար, և վիրտուալ իրականության սարքեր՝ մեր մարմնի շարժումները ֆիքսելու համար:
Համակարգիչները նաև մուտք են ստանում իրենց միջավայրից՝ օգտագործելով «սենսորներ», ինչպիսիք են շարժման սենսորները, որոնք հայտնաբերում են շարժման փոփոխությունները:
🤔Ի՞նչ այլ մուտքային սարքեր եք օգտագործել: Ի՞նչ նոր մուտքային սարքեր կունենանք 20 տարի անց:

Ելք (Output)

Երբ պրոցեսորը ավարտում է տվյալների մշակումը, այն հաճախ պետք է ելքագրի արդյունք:
Ստանդարտ ելքային սարքը համակարգչային մոնիտորն է, որը ցուցադրում է տեքստը, պատկերները և օգտագործողի էկրանի տարրերը՝ տարբեր գույներով լուսավորելով հազարավոր պիքսելներ:
Կան բազմաթիվ այլ եղանակներ, որոնց միջոցով համակարգիչը կարող է արտահայտել ելքային տվյալները: Քանի դեռ ելքային սարքը կարող է մեկնաբանել 1-ի և 0-ի հոսքը, այն կարող է այդ տվյալները վերածել որևէ բանի. ականջակալները ձայն են արձակում, տպիչները թանաք են թողնում թղթի վրա, իսկ պրոյեկտորները՝ լույս:

Մուտքերի և ելքերի ուսումնասիրում

Բացահայտիր մուտքերի և ելքերի ավելի շատ տեսակներ առաջիկա վարժություններում:
🔍 Եթե նախկինում երբևէ չեք լսել որևէ սարքի մասին, պարզապես ավելի շատ տեղեկություններ փնտրեք առցանց:
Դասասենյակի համակարգչի մուտքերն(Inputs)/ելքերը(Outputs)
Ուսուցիչը ստեղծում է իր դասարանի համակարգչային պարագաների ցանկը:
Պարզեք՝ յուրաքանչյուր աքսեսուար համակարգչի «մուտք» է, թե «ելք».
ԱքսեսուարՄու՞տք է, թե՝ ելք.
3D տպիչ
թվային գրիչ
լազերային կտրիչ
USB կիթառի մալուխ

Arduino մուտքեր/ելքեր
Այգեգործը տեղադրում է Arduino համակարգիչ՝ վերահսկելու իրենց այգու սանիտարական վիճակը՝ օգտագործելով մուտքային և ելքային սարքերի համադրություն:
Նշեք՝ յուրաքանչյուր սարք համակարգչի «մու՞տք» է, թե՝ «ելք»։
ՍարքՄու՞տք է, թե՝ ելք
LED (Light emitting diode)
ջերմաստիճանի ցուցիչ
pH սենսոր
խոնավության սենսոր
16x2 LCD (Հեղուկ բյուրեղյա էկրան)

E-Textile մուտքեր(Inputs)/ելքեր(Օutputs)
Նորաձևության դիզայները աշխատում է էլեկտրոնային տեքստիլ նախագծի վրա․ բաճկոն, որը կլուսավորվի ըստ իրենց կենսաչափական տվյալների և շրջակա միջավայրի: Նրանք օգտագործում են Lilypad Arduino համակարգիչ՝ գումարած մի շարք մուտքային և ելքային սարքեր:
Նշեք՝ յուրաքանչյուր սարք համակարգչի «մու՞տք» է, թե՝ «ելք»։
ՍարքՄու՞տք է, թե՝ ելք.
մկանային սենսոր
ճկուն սենսոր
32x32 LED մատրիցա
սեղմել կոճակը
LED ժապավեն

Տան անվտանգության մուտքային/ելքային սարքեր
Տան սեփականատերը ստեղծում է տան անվտանգության համակարգ և կազմում է այն սարքավորումների ցուցակը, որոնք նա պետք է գնի:
Նշեք՝ յուրաքանչյուր աքսեսուար համակարգչի «մու՞տք» է, թե՝ «ելք».
ԱքսեսուարՄու՞տք է, թե՝ ելք.
տեսախցիկ
լուսարձակ
հարթ էկրանով մոնիտոր
ձայնային ահազանգ
շարժման սենսոր

🤔 Կարո՞ղ եք մտածել այլ ելքային սարքերի մասին: Ո՞րն է նոր ելքային սարքը, որը դուք կարող եք հորինել:
🙋🏽🙋🏻‍♀️🙋🏿‍♂️Ունե՞ք հարցեր այս թեմայի վերաբերյալ: Մենք կցանկանայինք պատասխանել, պարզապես հարցրեք ստորև ներկայացված հարցերի տարածքում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: