Հիմնական նյութ
Համակարգիչներ և համացանցը
Դասընթաց․ (Համակարգիչներ և համացանցը) > Բաժին 1
Դաս 5: Տվյալների սեղմումՍեղմման անհրաժեշտությունը
Ժամանակակից համակարգիչները կարող են ավելի ու ավելի մեծ թվով ֆայլեր պահել, բայց ֆայլի չափը դեռ կարևոր է: Որքան փոքր են մեր ֆայլերը, այնքան ավելի շատ ֆայլեր կարող ենք պահել:
Մենք օգտագործում ենք compression (սեղման) ալգորիթմներ՝ ֆայլը ներկայացնելու համար անհրաժեշտ ծավալը նվազեցնելու համար:
Սեղման երկու տեսակ կա՝ lossless (առանց կորուստ) և lossy (կորուստներով):
Lossless(առանց կորուստ) սեղմման ալգորիթմները նվազեցնում են ֆայլերի չափերը՝ առանց ֆայլում որևէ տեղեկություն կորցնելու, ինչը նշանակում է, որ կարող ենք վերակառուցել սկզբնական տվյալները սեղմված ֆայլից:
Lossy (կորուստներով) սեղմման ալգորիթմները նվազեցնում են ֆայլերի չափը՝ հեռացնելով ֆայլի պակաս կարևոր տեղեկատվությունը, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել ֆայլի չափը, բայց նաև ազդել ֆայլի որակի վրա:
Նախ կուսումնասիրենք lossless (անկորուստ) սեղմման տեխնիկան, որն աշխատում է տեքստային փաստաթղթերի, պարզ պատկերների, և բոլոր երկուական տվյալների համար, և այնուհետև կուսումնասիրենք lossy (կորուստներով) սեղմման տեխնիկան լուսանկարների և աուդիոֆայլերի համար:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։