Հիմնական նյութ
Համակարգիչներ և համացանցը
Դասընթաց․ (Համակարգիչներ և համացանցը) > Բաժին 1
Դաս 6: Թվային հեղինակային իրավունք և արտոնագրեր- Հեղինակային իրավունք, DRM(digital rights management, թվային իրավունքների կառավարում) և DMCA(Digital Millennium Copyright Act, Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի մասին օրենք)
- Creative commons (ստեղծագործական ընդհանրություններ) և բաց աղբյուրներ
- Թվային հեղինակային իրավունք և արտոնագրեր
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Հեղինակային իրավունք, DRM(digital rights management, թվային իրավունքների կառավարում) և DMCA(Digital Millennium Copyright Act, Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի մասին օրենք)
Համացանցը լի է ստեղծագործական աշխատանքներով՝ երգեր, ստեղծագործություններ, գրքեր, շապիկների դիզայն, տեսահոլովակներ և այլն: Համացանցը հեշտացնում է այդ ստեղծագործական աշխատանքները վայելելը և կիսվելը, բայց դա չի նշանակում, որ դա միշտ օրինական է:
Ստեղծագործական աշխատանքների մեծ մասը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ինչը նշանակում է, որ դրանք հեղինակի մտավոր սեփականությունն են: Հեղինակային իրավունքը հեղինակին տալիս է օրինական իրավունքներ՝ որոշելու, թե արդյոք իր աշխատանքը կարելի է պատճենել և ինչ պայմաններում։
Եկեք ուսումնասիրենք հեղինակային իրավունքի մասին օրենքները, արդար օգտագործման պնդումը և այն ուղիները, որոնց հեղինակային իրավունքի մասին օրենքները հարմարվել են թվային դարաշրջանում:
Հեղինակային իրավունքի մասին օրենքներ
Հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը ստեղծվել է Անգլիայում 1700-ականներին՝ տպագրության գյուտի և գրքերի չկարգավորված պատճենման պատճառով: Այդ ժամանակից ի վեր, երկրների մեծ մասը ներմուծել է հեղինակային իրավունքի մասին օրենքը, և 177 երկրներ (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը) համաձայնել են Բեռնի կոնվենցիային, որը սահմաններից դուրս հեղինակային իրավունքի մասին միջազգային համաձայնագիր է։
Այն երկրներում, որոնք աջակցում են Բեռնի կոնվենցիային, ստեղծագործությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով, հենց որ այն «ամրագրվում է շոշափելի միջավայրում» (օրինակ՝ գրվում է ֆիզիկական կամ թվային միջավայրում): Պարտադիր չէ, որ հեղինակները պաշտոնապես գրանցեն իրենց աշխատանքը, սակայն նրանք կարող են ընտրել գրանցումը, որպեսզի կարողանան հեղինակային իրավունքը պաշտպանել դատարանում:
Հեղինակները, սակայն, չունեն բացառիկ իրավունքներ իրենց գաղափարների նկատմամբ. միայն գաղափարների արտահայտման ձևի նկատմամբ իրավունքներ:
Ի՞նչ իրավունքներ է դա տալիս հեղինակին: Միացյալ Նահանգներում սրանք բացառիկ իրավունքներից մի քանիսն են՝
- Իրենց աշխատանքը վերարտադրելու իրավունք
- Լրացնող ստեղծագործություններ ստեղծելու իրավունք
- Վաճառքի կամ վարձակալության միջոցով պատճենները տարածելու իրավունք
- Վիզուալ ստեղծագործությունները հրապարակայնորեն ցուցադրելու իրավունք
- Թվային հաղորդման միջոցով աուդիո ստեղծագործությունները հրապարակայնորեն կատարելու իրավունք
Այնուամենայնիվ, հեղինակային իրավունքները հավերժ չեն: Բեռնի կոնվենցիան սահմանում է հեղինակի մահից հետո նվազագույնը 50 տարի, սակայն Միացյալ Նահանգները շատ դեպքերում երկարացրել է այն մինչև 70 տարի:
Հեղինակային իրավունքի ժամկետը լրանալուն պես ստեղծագործական աշխատանքները մտնում են հանրային տիրույթ և կարող են օգտագործվել և հարմարեցվել բոլորի կողմից՝ առանց սահմանափակումների: 19-րդ դարի շատ հայտնի գրքեր այժմ հանրային տիրույթում են, ինչպիսիք են Բրեմ Սթոքերի «Դրակուլան» և Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունքը»:
Արդար օգտագործում
Հեղինակային իրավունքը բավականին սահմանափակող է թվում, սակայն մենք ամեն օր բախվում ենք հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների օգտագործմանը.
- Ալբոմի վերանայում ամսագրում, որը մեջբերում է երգի բառերը
- Դասարանային առաջադրանք, որը ներառում է պարբերություններ դասագրքից
- Որոնման արդյունքներ, որոնք ներառում են կայքի պատկերների մանրապատկերները
Սրանք հեղինակային իրավունքի խախտումնե՞ր են: Միգուցե, բայց գոնե Միացյալ Նահանգներում դրանք կարող են օրինական լինել՝ համաձայն արդար օգտագործման պնդման: Արդար օգտագործումը թույլ է տալիս հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի սահմանափակ օգտագործումը այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են քննադատությունը, մեկնաբանությունը, լուրերի հաղորդումը, ուսուցումը կամ հետազոտությունը:
Ի վերջո, միայն դատավորը կարող է որոշել, թե արդյոք որոշակի օգտագործումը արդար օգտագործում է, և դատավորը կքննարկի չորս գործոն․
- Ո՞րն է օգտագործման նպատակը և բնույթը (օրինակ՝ կրթական, թե ժամանցի, շահույթ չհետապնդող, թե շահույթի, փոփախվող, թե կրկնվող)
- Ո՞րն է հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի բնույթը (օրինակ՝ փաստացի, թե հորինված)
- Հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը որքանո՞վ է օգտագործվում, և որքանո՞վ է նշանակալի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի այդ մասը:
- Ո՞րն է հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության արժեքը և օգտագործման ազդեցությունը հնարավոր շուկայի վրա:
Եթե ոչ առևտրային կրթական վեբկայքը հոդվածում օգտագործում է պատմության գրքից պարբերություն, ապա այն հավանաբար կհամարվի արդար օգտագործում: Եթե կոմերցիոն ժամանցային վեբկայքը հեռարձակում է մի ամբողջ պատմական դրաման կինոստուդիայից, ապա դա գրեթե անկասկած ոչ արդար օգտագործում է:
Արդար օգտագործման հարցը միշտ չէ, որ ունի հստակ պատասխան, ուստի դատական գործերը օգնում են ընդլայնել և հստակեցնել չորս գործոնները, մասնավորապես, թե ինչ է նշանակում օգտագործման համար «փոխակերպող» լինելը: Դուք կարող եք պատկերացում կազմել, թե ինչն են դատարանները համարում արդարացի՝ ուսումնասիրելով [այս անցյալ դատական գործերը] (https://fairuse.stanford.edu/overview/fair-use/cases/):
🤔 Արդար օգտագործման ի՞նչ օրինակների եք հանդիպել։ Արդյո՞ք հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ձեր սեփական օգտագործումը համապատասխանում է արդար օգտագործման չափանիշներին: Որքանո՞վ է հեղինակի նկատմամբ «արդար» ստեղծագործության արդար օգտագործումը
.Հեղինակային իրավունքը թվային դարաշրջանում
Դեռևս տպագրության ժամանակներում քչերն ունեին աշխատանքը հեշտությամբ վերարտադրելու ունակություն, ուստի հեղինակային իրավունքի հետ կապված մտահոգությունները սովորական չէին: Բայց թվային դարաշրջանում բոլորս կարող ենք վերարտադրել աշխատանքը: Իրականում, այժմ այնքան հեշտ է խախտել հեղինակային իրավունքը, որ շատերը խախտում են հեղինակային իրավունքը՝ նույնիսկ չհասկանալով, պարզապես ֆայլ ներբեռնելով, ինչ-որ տեքստ կցելով կամ զվարճալի պատկեր տարածելով սոցիալական ցանցերում:
Թվային ֆայլերի տարածման (share) աճը
1990-ականներին ի հայտ եկան ֆայլերի փոխանակման ցանցեր, որոնք շատ հեշտ դարձրեցին ֆայլերի ներբեռնումը: Հատկապես հայտնի էր այս ցանցերից մեկը, որը կոչվում է Napster. նրա բուռն զարգացման շրժանում որոշ քոլեջներ գնահատում էին, որ իրենց ինտերնետ թողունակության 60%-ը օգտագործվում էր Napster-ի կողմից MP3 ֆայլեր ներբեռնելու համար: Այդ MP3 ֆայլերից շատերը հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտության թվային ձայնագրություններ էին։ Համացանցի օգտատերերը ուրախ էին, որ վերջապես իրենց սիրելի հարյուրավոր երգերն անվճար լսելու հնարավորություն ունեն:
Այնուամենայնիվ, ձայնագրող արտիստները հայտնաբերեցին Napster-ում շրջանառվող իրենց երգերը, և նրանք ոչ բոլորն էին ոգևորված դրանից: 2001թ.-ին Napster-ին անսպասելիորեն բախվեցին երեք դատական հայցեր՝ հեղինակային իրավունքի խախտում թույլ տալու համար․ մեկը Metallica-ի ծանր մետալ խմբից, մեկը ռեփեր Dr. Dre-ից և մեկը երաժշտական արդյունաբերության լավագույն ձայնագրման ընկերություններից:start superscript, 1, comma, 2, comma, 3, end superscript
Այդ գործերի արդյունքում Napster-ը որոնման արդյունքներից փորձեց հեռացնել հայցվորի՝ հեղինակային իրավունքով պաշտպանված երգերը՝ օգտագործելով թվային մատնահետքերի ալգորիթմները:start superscript, 4, end superscript Երբ դատավորը որոշեց, որ այն բավարար չափով չի հեռացնում դրանք, Napster-ն ի վերջո փակվեց և սնանկության հայց ներկայացրեց: start superscript, 5, end superscript
Թվային երաժշտության նոր դարաշրջան
Napster-ի վերելքի և անկման շնորհիվ ձեռներեցները հասկացան, որ մարդիկ ցանկանում են առցանց երաժշտություն լսելու հեշտ ճանապարհ և այդ ժամանակվանից փորձարկել են օրինական ուղիներ՝ դա իրականացնելու համար:
Օրինակ, Spotify և Pandora ընկերություններն առաջարկում են ամսական բաժանորդագրության ծառայություններ թողարկվող երգերի համար, մինչդեռ Amazon-ը և Apple-ը ցածր գներ են գանձում մեկ երգ գնելու համար: Ընդհանրապես, այդ ընկերությունները վճարում են հոնորարներ երգերի հեղինակային իրավունքի սեփականատերերին և երգեր են առաջարկում միայն հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվությամբ:
Թվային իրավունքների կառավարում (Digital rights management, DRM)
Նույնիսկ երբ ընկերությունը հաճախորդներին տալիս է հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության օրինական ներբեռնման հեշտ ճանապարհ, այնուամենայնիվ, հեղինակային իրավունքի հետագա խախտումների վտանգ կա: Իսկ եթե մեկ հաճախորդ որոշի այն անվճար կիսել հազարավոր ուրիշների հե՞տ: Հազարավոր մարդիկ երջանիկ կլինեն, բայց հեղինակային իրավունքի սեփականատերը որևէ եկամուտ չի ստանա աշխատանքից:
Ահա թե ինչու հեղինակային իրավունքի որոշ սեփականատերեր թվային իրավունքների կառավարման (DRM, digital rights management) երկրպագու են. գործիքներ, որոնք սահմանափակում են, թե որտեղ և ինչպես օգտագործողը կարող է կիրառել հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները:
Օրինակ՝ հայտնի երաժշտության թողարկման Spotify ծառայությունը հեռարձակվող երգերին ավելացնում է DRM, ինչը թույլ չի տալիս նրանց բաժանորդներին լսել երգերը, բացառությամբ Spotify հավելվածներից: DRM-ը խճճում է աուդիո տվյալները այնպես, որ միայն Spotify նվագարկիչն է հասկանում, թե ինչպես կարելի է այն վերադարձնել նախկին վիճակի: Սեղանի MP3 նվագարկիչը կշփոթվի աուդիո տվյալներից և չի իմանա, թե ինչպես այն նվագարկել:
Այնուամենայնիվ, համակարգչային ծրագրավորողներին դուր են գալիս մարտահրավերը, և նրանք գտել են DRM-ի շատ ձևերը շրջանցելու ուղիներ: Եթե օգտատերը իսկապես ցանկանում է հասանելիություն ունենալ առանց DRM տվյալների, նա կարող է գտնել ձեռնարկներ և գործիքներ DRM-ը շրջանցելու համար: Այսպիսով, եթե դա այդպես է, ի՞նչն է խանգարում օգտվողներին շրջանցել DRM-ը:
Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի մասին օրենք
1998 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի մասին օրենքը (DMCA, Digital Millennium Copyright Act ), որը քրեականացնում է տեխնոլոգիայի արտադրությունն ու տարածումը, որը փորձում է շրջանցել DRM-ը:
Օգտագործելով DMCA-ը՝ հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է հեռացման ծանուցումներ ուղարկել ծառայություններին կամ անհատներին, որոնք տարածում են իրենց՝ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, և եթե ենթադրենք, որ նրանց հեղինակային իրավունքը իսկապես խախտվել է, ծառայությունը կամ անհատը պետք է կատարի հեռացման հայտը, հակառակ դեպքում կենթարկվի իրավական պատասխանատվության:
Google-ը ստացել է ավելի քան 4 միլիարդ DMCA-ի հեռացման հարցումներ հեղինակային իրավունքի սեփականատերերից, որոնք հայտնաբերել են, որ իրենց աշխատանքները չթույլատրված ձևով են հայտնվում որոնման արդյունքներում:
Ահա հեռացման մեկ հայտ RIAA-ից P!nk-ի երգի համար․ իրենց պիտակներով ներկայացված ձայնագրող կատարող՝
Միայն RIAA-ն ամեն օր Google-ին հեռացման հազարավոր հարցումներ է ուղարկում, ինչպես կարող եք տեսնել այս գծապատկերում:
Մտահոգություններ և քննադատություններ
DMCA-ի հիմնական քննադատությունը հեռացման ծանուցումների չարաշահումն է: 2016 թվականի ուսումնասիրության մեջ, հետազոտողները գնահատեցին DMCA-ի հեռացման հարցումների պատահական նմուշներ Google Image Search-ում և պարզեցին, որ մոտ 36%-ը կասկածելի վավերականություն ունեն։ Ինչպես ցույց է տալիս ստորև բերված գծապատկերը, այդ անվավեր հարցումների գրեթե կեսը իրականում հեղինակային իրավունքի հետ կապված բողոքներ չէին, և մոտ մեկ երրորդը այնպիսի իրավիճակներ էին, որոնք, հավանաբար, նման էին արդար օգտագործման։
Հաշվի առնելով DMCA-ի անվավեր հարցումների մեծ մասնաբաժինը՝ բովանդակություն սպասարկող ծառայություններից շատերն օգտագործում են ավտոմատացված ալգորիթմների և մարդկային վերանայման համադրություն՝ որոշելու, թե որ ծանուցումները վավեր են: Այնուամենայնիվ, ծառայությունները դեռ սխալներ են թույլ տալիս և պատահաբար ջնջում են օրինական բովանդակությունը: Թեև գիտակցաբար կեղծ ծանուցումներ ներկայացնելու համար կան հետևանքներ, որոշ ընկերություններ և անհատներ օգտագործել են հեռացման մասին ծանուցումները գրաքննության կամ մրցակցությունը խեղդելու համար:
DRM-ի և DMCA-ի վերաբերյալ մեկ այլ մեծ մտահոգությունը տեսողության խնդիրներ ունեցող օգտատերերի վրա ազդեցությունն է, ովքեր պետք է օգտագործեն օժանդակ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թվային մեդիաn ընկալելու համար էկրանի ընթերցման սարքերն են (screen readers)։
Եթե էլեկտրոնային գիրքը պաշտպանված է DRM-ով, էկրանի ընթերցիչը կարող է չկարողանալ ամբողջությամբ կարդալ այն: Սա նշանակում է, որ տեսողության խնդիրներ ունեցող օգտվողը կամ ամբողջությամբ կտրված է տեղեկատվությունից, կամ նա պետք է օգտագործի DRM-ի շրջանցման տեխնոլոգիա և վտանգի ենթարկի DMCA-ն: Դրանցից ոչ մեկը լավ իրավիճակ չէ, ուստի կան շարժումներ DRM-ից հեռանալու և հասանելիության տեխնոլոգիաները DMCA-ի հակաշրջանցման դրույթներից ազատելու համար:
🙋🏽🙋🏻♀️🙋🏿♂️Ունե՞ք հարցեր այս թեմայի վերաբերյալ: Մենք կցանկանայինք պատասխանել, պարզապես հարցրեք ստորև ներկայացված հարցերի տարածքում:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։