If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Creative commons (ստեղծագործական ընդհանրություններ) և բաց աղբյուրներ

ԱՄՆ-ում, ստեղծագործական աշխատանքի ստեղխման և ամրագրման պարագայում, դառնում ես հեղինակային իրավունքի սեփականատեր, և ոչ ոք չի կարող տարածել կամ փոփոխել այդ աշխատանքը առանց քո թույլտվության (բացառությամբ ազնիվ օգտագործման դեպքի)։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե ցանկանում ես, որ աշխատանքդ լայնորեն տարածվի և զարգանա։
Հեղինակային իրավունքի սեփականատերերը կարող են կիրառել արտոնագրեր իրենց ստեղծագործական աշխատանքների համար, որոնք նվազեցնում են հեղինակային իրավունքի սահմանափակումները և ավելացնում այն, ինչ թույլատրվում է ուրիշներին անել իրենց ստեղծագործությունների հետ: Քանի որ արտոնագրերը իրավական փաստաթղթեր են, որոնք գրված են իրավական լեզվով, հասարակ անձի համար դժվար կլինի կարդալ լիցենզիան և լիովին հասկանալ դրանում ամրագրված լիազորությունները:
Բարեբախտաբար, հեղինակային իրավունքի սեփականատերերի ճնշող մեծամասնությունն այժմ օգտագործում է հանրաճանաչ և լավ հասկանալի արտոնագրերի մի փոքր շարք: Ստեղծագործական աշխատանքների համար, ինչպիսիք են գրությունը և մուլտիմեդիան, հեղինակային իրավունքի սեփականատերերը կարող են կիրառել Creative Commons (սատեղծագործական ընդհանրություններ) արտոնագրերից մեկը: Ծրագրային ապահովման միջոցների համար ծրագրավորողները կարող են կիրառել open source (բաց աղբյուր) արտոնագիր: Ցանկացած տեսակի ստեղծագործական աշխատանք կարելի է հասանելի դարձնել հանրային տիրույթում:

Creative Commons (CC)

Creative Commons-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջարկում է ստեղծագործական աշխատանքով կիսվելու համար 6 արտոնագրեր:
Բոլոր արտոնագրերը պահանջում են իրավասություններ, որպեսզի վստալ լինենք, որ իրական հեղինակը վճարվում է իր աշխատանքի համար:
Արտոնագրերը տարբերվում են նրանով, թե արդյոք դրանք պահանջում են նաև հետևյալ պայմանները.
  • Համօգտագործեք նույնը (Share Alike). Կրկին օգտագործված աշխատանքը պետք է արտոնագրվի՝ օգտագործելով նույն CC (Creatice Commons) լիցենզիան, ինչ բնօրինակ աշխատանքը:
  • Ոչ առևտրային (Non-Commercial). Կրկին օգտագործված աշխատանքը կարող է օգտագործվել միայն ոչ առևտրային նպատակներով:
  • Առանց ածանցյալների (No Derivates). բնօրինակ աշխատանքը կարող է տարածվել և ցուցադրվել, բայց այն չի կարող փոփոխվել:

CC կիրառությունը

«Քան» ակադեմիան իր բովանդակության մեծ մասը ներկայացնում է CC-BY-NC-SA լիցենզիայով, որտեղ «BY»-ը ներկայացնում է Attribution պայմանը, «NC»-ը՝ NonCommercial, իսկ «SA»-ն՝ ShareAlike։
Արտոնագիրը ցույց տվող Creative Commons պատկեր։ Գրված է «CC BY NC SA»:
Այդ CC արտոնագրի շնորհիվ՝ LearningEquality ոչ առևտրային կազմակերպությունը կարող է կիսվել մեր բովանդակությամբ Kolibri հավելվածում, որը նախատեսված է անցանց օգտագործման համար և կրթական բովանդակություն է տրամադրում սովորողներին, ովքեր չունեն գերարագ ինտերնետ հասանելիություն կամ ժամանակակից համակարգիչներ:
Սքրինշոթ Kolibri հավելվածից, որը ցույց է տալիս վիճակագրության վերաբերյալ «Քան» ակադեմիայի տեսանյութը: Տեսանյութի տակ գրված է «Արտոնագիր՝ CC BY-NC-SA» և «Հեղինակային իրավունքի սեփականատեր՝ «Քան» ակադեմիա»:
Kolibri-ն յուրաքանչյուր տեսանյութի ներքևում ցուցադրում է CC արտոնագիրը և հեղինակային իրավունքի մանրամասները:

Օգտագործելով CC արտոնագրված բովանդակություն

Համաձայն State of the Commons-ի՝ 2017-ին ավելի քան 1,4 միլիարդ CC արտոնագրված աշխատանքներ հասանելի էին առցանց․ նկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, շնորհանդեսներ, հոդվածներ և ավելին:
CC արտոնագրված բոլոր նյութերը տեսակավորելու համար օգտագործեք CreativeCommons որոնումը կամ Google Image Search, արտոնագրի հիման վրա ֆիլտրված արդյունքներով:
"cute cat" տեքստը Google-ում որոնման արդյունքների սքրինշոթ: Որոնման տողի տակ ձախ կողմում ընտրված է «Պատկերներ», իսկ աջում՝ «Գործիքներ»: «Օգտագործման իրավունքներ» բացվող ցանկում ցուցադրվում է 5 տարբերակ, և ընտրված է «Պիտակված է ոչ առևտրային օգտագործման համար»:
Google-ի պատկերների որոնման արդյունքները «Օգտագործման իրավունքներ (Usage rights)» ֆիլտրով:
Ընդհանրապես, եթե ստեղծագործական աշխատանքը հասանելի է CC արտոնագրի ներքո, արտոնագիրը կգրվի աշխատանքի մոտ ինչ-որ տեղ: Այն կարող է լինել պատկերի վերնագրում կամ տեսանյութի նկարագրության մեջ, կամ նույնիսկ կարող է լինել վեբկայքի ներքևում, եթե կայքի ամբողջ բովանդակությունը գտնվում է նույն CC արտոնագրի ներքո:
Հիշեք, որ երբ բովանդակություն ստեղծողն իր աշխատանքը հասանելի է դարձնում CC արտոնագրի ներքո, նա դեռ իրավունքներ ունի: Որպես CC արտոնագրված բովանդակության օգտագործողներ, մենք իրավական պարտավորություն ունենք հարգելու արտոնագրի պայմանները. միշտ տրամադրել իրավական պատկանելիության վերաբերյալ ինֆորմացիա և օգտագործել աշխատանքը միայն այն դեպքում, եթե մեր «ռեմիքսը» բավարարում է բոլոր պայմաններին:

CC արտոնագրված բովանդակության ստեղծում

CC արտոնագրված ստեղծագործական աշխատանքը ձեր սեփական կայքում տեղադրելու համար կարող եք օգտագործել Creative Commons գործիքը՝ արտոնագիր ընտրելու և այն աշխատանքի մոտ տեսանելի վայրում ցուցադրելու համար: Եթե ​​դուք օգտագործում եք բովանդակության պարունակող կայք, ինչպիսին է YouTube-ը կամ Flickr-ը, դրանք հաճախ ստեղծողներին վերբեռնված աշխատանքի համար CC արտոնագիր նշելու հնարավորություն են տալիս:
YouTube-ի ինտերֆեյսի սքրինշոթ՝ տեսանյութի մանրամասները խմբագրելու համար: Ընտրված է «Ընդլայնված» ներդիրը: «արտոնագիր և իրավունքների սեփականություն» բացվող ցանկը ցույց է տալիս երկու տարբերակ՝ «Ստանդարտ YouTube լիցենզիա» և «Creative Commons - վերագրում»: Ընտրված է CC արտոնագիրը:
Տեսանյութի մանրամասները, ներառյալ լիցենզիայի տեսակը, խմբագրելու համար YouTube օգտագործողի ինտերֆեյս (UI, User Interface):

Open source (Բաց աղբյուր)

Համակարգչային ծրագրային լուծումները իրար ավելի շատ նման են, քան տարբեր: Պարզապես դիտարկեք այն հավելվածները, որոնք դուք ամեն օր օգտագործում եք․ նրանք ունեն կոճակներով, ձևթղթերով և մենյուներով UI, նրանք վավերացնում են օգտատերերի մուտքերը սերվերի կոդում և տվյալները պահում են տվյալների բազաներում:
Եթե ​​ծրագրային ապահովման ինժեներները ստիպված լինեին ամեն անգամ նոր հավելված ստեղծելիս այդ ամբողջ կոդը զրոյից գրել, ապա աշխարհում շատ ավելի քիչ կայքեր և հավելվածներ կլինեին: Փոխարենը, շատ ծրագրային ինժեներներ հիմնվում են ուրիշների աշխատանքի վրա՝ շնորհիվ բաց աղբյուր (open source) կոդի աճող հասանելիության:

Բաց աղբյուր (Open source) արտոնագրեր

Երբ ծրագրավորողը ցանկանում է իր կոդը դարձնել բազմակի օգտագործման, նա այն առցանց հրապարակում են open sourse արտոնագրի ներքո: Այդ արտոնագիրը թույլ է տալիս այլ ծրագրավորողներին օգտագործել կոդը իրենց նախագծերում, քանի դեռ դրանց կրկնակի օգտագործումը համապատասխանում է լիցենզիայի պայմաններին:
Լայն և թույլատրելի open source արտոնագրի օրինակ է MIT արտոնագիրը: Այն թույլ է տալիս բաշխել, փոփոխել, առևտրային նպատակներով օգտագործել կոդը, քանի դեռ հեղինակային իրավունքի և արտոնագրի մասին տեղեկությունները ներառված են կրկնակի օգտագործվող կոդում:
«Քան» ակադեմիան ունի մի քանի open source նախագծեր, և դրանք բոլորը հասանելի են MIT արտոնագրի ներքո: Open source յուրաքանչյուր ծրագիր հիմնական թղթապանակում ունի LICENSE ֆայլ, և այդ ֆայլը նշում է ծրագրի յուրաքանչյուր տողի արտոնագիրը:
Ահա MIT արտոնագրի ֆայլը KaTeX-ի՝ JavaScript գրադարանի համար, որը ներկայացնում է մաթեմատիկական հավասարումներ.
LICENSE ֆայլի սքրինշոթը KaTeX պահոցում:
Կան մի շարք այլ բաց կոդով արտոնագրեր, որոնք ծրագրային ապահովման ընկերությունները և ծրագրավորողները կարող են կցել իրենց կոդերի բազաներին, և ամենահայտնի արտոնագրերը վերահսկվում են Open Source Initiative-ի կողմից:
Open source որոշ արտոնագրեր «copyleft» են, ինչը Creative Commons-ի լիցենզիաների «share alike» պայմանի նման սահմանափակում է: Երբ օգտագործում եք copyleft արտոնագրով open source ծրագրային լուծում, ձեր ածանցյալ ծրագրային լուծումը առհասարակ պետք է տարածվի նաև copyleft արտոնագրով:

Open source կոդի օգտագործումը

Կոդերի բազայում open source ծրագրակազմի օգտագործումն ունի շատ առավելություններ.
  • Ծրագրային ապահովման ինժեներներն այլևս կարիք չունեն գրել այն կոդը, որը հասանելի է open source նախագծում, և կարող են իրենց ժամանակը ծախսել՝ գրելով իրենց արտադրանքին հատուկ կոդ:
  • Հաճախ կան մի քանի open source նախագծեր՝ նմանատիպ նպատակներով, օրինակ՝ հարյուրավոր drag-and-drop JavaScript գրադարանները, որոնք հասանելի են առցանց: Ծրագրային ապահովման ինժեները կարող է արագ փորձարկել գրադարանները և իրենց կարիքների համար ընտրել լավագույնը՝ առանց գումար վճարելու կամ թույլտվության համար բանակցելու:
  • Հանրաճանաչ open source նախագծերն ունեն բազմաթիվ ներդրողներ, ուստի դրանց սպասարկումն ու կատարելագործումը կախված չէ մեկ ինժեներից կամ որոշակի ընկերությունից: 2005-2017 թվականներին մոտ 15,600 ծրագրավորողներ ավելի քան 1400 ընկերություններից իրենց ներդրումն են ունեցել open source Linux օպերացիոն համակարգում :
Կան նաև անվտանգության հետ կապված թերություններ, որոնք ամենամեծ մտահոգություններից են: Քանի որ յուրաքանչյուրը կարող է տեսնել open source կոդը, հաքերը կարող է կոդի մեջ գտնել խոցելիություն, այնուհետև օգտագործել այդ խոցելիության մասին իր գիտելիքները՝ կիբերհարձակումներ իրականացնելու համար: Նույնիսկ ավելի վատ, նրանք կարող են կոդի փոփոխություն անել open source կոդերի բազայում, որը ներկայացնում է նոր խոցելիություն:
2018 թվականի հուլիսին հաքերը հայտնի JavaScript գործիքում ներմուծել է կոդ, որը հազարավոր օգտատերերից գողացել է նույնականացման տվյալներ: Մի քանի ամիս անց մեկ այլ հաքեր կոդ է ներմուծել JS գրադարան, որը կրիպտոարժույթի դրամապանակի հավելվածի օգտատերերից հավաքել է հաշվի մանրամասները:

Կոդը open source դարձնելը

Նախքան որևէ բիզնես կամ ինժեներ կմտածի open source ծրագրակազմ օգտագործելու մասին, ինչ-որ մեկy պետք է իր կոդը open source դարձնի:
Որո՞նք են կոդը open source դարձնելու առավելությունները: Անձնական մակարդակում ինժեների համար լավ է ծրագրային ապահովման էկոհամակարգում ներդրում ունենալը: Բիզնեսի համար կա open source ներդրողների համայնքի ներգրավման պոտենցիալ, որը կարող է ավելի բարելավել կոդը, քան բիզնեսը կարող է սեփական ռեսուրսներով:
Բայց, իհարկե, միշտ պետք է հաշվի առնել թերությունները: Երբ կոդը open source եք դարձնում, շատ ավելի շատ ծրագրավորողների եք հրավիրում օգտագործել և վստահեմ այդ կոդին: Այդ ծրագրավորողները կունենան հարցեր, առաջարկներ և վրիպակների մասին հաշվետվություններ կներկայացնեն, և համայնքին արձագանքելու համար զգալի ժամանակ է պահանջվում:
Եթե ​​դուք բիզնես եք, որը մտածում է կոդը open source դարձնելու մասին, ապա դուք նույնպես պետք է հաշվի առնեք մրցակցությունը: Կարո՞ղ է ինչ-որ մեկը գա, վերցնի ձեր կոդը և ձեզ դուրս բերի բիզնեսից: Շատ ընկերություններ հաջողությամբ գումար են վաստակում open source արտադրանքից, բայց նրանք սովորաբար առաջարկում են նաև այլ ծառայություններ, ինչպիսիք են աջակցությունը և խորհրդատվությունը:
🤔 Եթե տեխնոլոգիական ընկերություն հիմնեիք, ձեր կոդը open source կդարձնեի՞ք: Ինչո՞ւ, ինչու՞ ոչ։

Publis domain (Հանրային տիրույթ)

Ստեղծագործական աշխատանքը, որը գտնվում է հանրային տիրույթում այլևս պաշտպանված չէ հեղինակային իրավունքի մասին օրենքով և զերծ է հեղինակային իրավունքի սահմանափակումներից: Յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել և վերօգտագործել այդ ստեղծագործական աշխատանքը ցանկացած ձևով, և նրանք պարտավոր չեն նշել հեղինակային իրավունքի սեփականատիրոջը:
Ժամկետանց հեղինակային իրավունքներով ստեղծագործական աշխատություններն ավտոմատ կերպով դառնում են հանրային սեփականություն՝ հեղինակի մահից տասնամյակներ անց: Շեքսպիրի գործերը, Մոցարտի կոմպոզիցիաները և Ռեմբրանդտի նկարները բոլորն այժմ հանրային տիրույթում են։
"Publis Domain" («Հանրային տիրույթ») տեքստով պատկեր և «ժխտված» հեղինակային իրավունքի նշան:
Քանի դեռ ստեղծագործողը ողջ է, նրանք կարող են կամավոր կերպով հրաժարվել իրենց բացառիկ իրավունքներից՝ հայտարարելով, որ իրենց աշխատանքը հանրային սեփականություն է: Creative Commons-ն առաջարկում է օգտագործել CC0 արտոնագիրը՝ նման հրաժարում հայտարարելու համար այնպես, որ գործի տարբեր հեղինակային իրավունքի մասին օրենքներ ունեցող երկրներում:
Տարբերանշան՝ "Public Domain" տեքստով և «0» շրջանակով:

🙋🏽🙋🏻‍♀️🙋🏿‍♂️Ունե՞ք հարցեր այս թեմայի վերաբերյալ: Մենք սիրով կպատասխանենք, պարզապես հարցրեք ստորև ներկայացված հարցերի բաժնում:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: