If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Օգտագործիր փաստաթղթավորումը. թռուցիկ ակնարկ

Դու հենց նոր սովորեցիր օգտագործել մի շարք ֆունկցիաներ՝ ellipse, rect, line, background, fill, stroke, strokeWeight և noStroke։
Հիմա պետք է ստիպված հիշե՞ս բոլորը։ Դրա կարիքը չկա, հանգիստ եղիր։
Ծրագրավորելու ժամանակ միշտ կունենաս այդ ծրագրավորման լեզվի համար նախատեսված փաստաթղթավորում, որտեղ գրված կլինեն անհրաժեշտ բոլոր ֆունկցիաներն իրենց գործառույթներով։ «Քան» ակադեմիայում դու միշտ կարող ես գտնել քեզ պետք եկած փաստաթղթավորումը։
Փաստաթղթավորումը ցույց տվող GIF
Փաստաթղթավորումը ցույց է տալիս, թե ինչ պարամետրեր է ամեն ֆունկցիան ընդունում, ինչպես նաև ամեն ֆունկցիայի կողքին կարող ես գտնել հղում, որտեղ կգտնես ֆունկցիայի մասին ամեն բան։ Եթե կոդ գրելու ժամանակ մի բանի վրա երկար ես մտածում, մի մոռացիր օգտվել փաստաթղթավորումից։
Եթե փաստաթղթավորումն էլ չօգնի, միշտ հիշիր, որ «Քան» ակադեմիայում կան բազում ծրագրավորողներ, որոնք պատրաստ սպասում են քո հարցին։ Ուղղակի նախագծիդ մեջ սեղմիր «Օգնություն խնդրել» կոճակը, բացատրիր, թե ինչ հարց ունես, և սպասիր նրանց պատասխանին։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: